• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի հայ համայնքն ապրիլի 24-ի ուղերձի համար շնորհակալություն է հայտնում նախագահ Յոհաննիսին

12 մայիսի, 2015
Ռումինիայի հայ համայնքն ապրիլի 24-ի ուղերձի համար շնորհակալություն է հայտնում նախագահ Յոհաննիսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանի, ՌՀՄպատգամավոր Վարուժան Փամբուկչյանի եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանի ստորագրությամբ երախտագիտության ուղերձ է հղվել նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչելու կապակցությամբ»:

«Ռումինիայի հայ համայնքը հուզմունքով եւ ուրախությամբ ընդունեց Ձեր ուղերձը` մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված զանգվածային հանցագործությունների ոգեկոչման առիթով: Այս ուղերձը Ռումինիայում ամենաբարձր մակարդակով առաջին ճանաչումն է այն ողբերգության, որի միջով անցել է հայ ժողովուրդը: Մեզ` Ռումինիայի հայերիս համար, որոնց մեծ մասը 1915-1917թթ. ողբերգությունից փրկվածների ժառանգներն են, գիտակցման եւ ճանաչման Ձեր կոչը Ռումին պետության կողմից կատարված մեծ քայլ է: Ձեր ուղերձը, որը լայն արձագանք գտավ թե Ռումինիայի հայ համայնքի եւ թե համայն հայության շրջանում, մեր ընդհանուր հայրենիքի միանալու նշան է այն երկրներին, որոնք հարգանքով են վերաբերվում հայերի ողբերգությանը եւ որոշել են այն չմատնել մոռացության:

Վստահ ենք, որ սա առաջին, չափազանց կարեւոր քայլն է` այլ պետությունների օրինակով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ Ցեղասպանությունը ճանաչելու համար որպես այդպիսին»:

Ապրիլի 24-ին «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի» հիշատակման կապակացությամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ուղերձ էր հղել, որտեղ ասվում էր, թե «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունը արմատախիլ անելու համար»: Այսպիսով, Կլաուս Յոհաննիսը Ռումինիայի առաջին նախագահն է, որ արտահայտվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նույն օրը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հայտարարություն էր տարածել նաեւ Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների, պաշտամունքի եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը, որով, հղում անելով Հռոմի պապի ուղերձին եւ Եվրոպական Խորհրդարանի ապրիլի 15-ի որոշմանը՝ հանձնաժողովն առաջարկում է «հրեաների եւ գնչուների հոլոքոստի շարքում Ռումինիայում նշելու նաեւ հայերի դեմ Ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական ախաձեռնության ձեւով ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: