• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի Պիտեշտ քաղաքում 100 ծաղիկ և ծառ են տնկել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

25 ապրիլի, 2015
Ռումինիայի Պիտեշտ քաղաքում 100 ծաղիկ և ծառ են տնկել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Ապրիլի 25-ին Ռումինիայի Պիտեշտ քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու ծխական խորհրդի և Ռումինահայոց միության Պիտեշտի մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ Պիտեշտի մոտակայքում՝ Գոլեշտ թանգարանում 100 ծաղիկ և ծառ է տնկվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, հաղորդում է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչ:

Միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Արճեշի նահանգապետ Ֆլորին Տըկուն,ՀՀ հյուպատոս Արսեն Միքայելյանը,Ռումինիայում Շվեդիայի հյուպատոս Մարիա Վանդելը,Արճեշի արքեպիս կոպոսարանի ներկայացուցիչը, ինչպես նաև բազում հյուրեր Պիտեշտ և Բուխարեստ քաղաքներից:


Ծաղիկները և ծառերը տնկվելուց հետո սրբազան հայրը իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին ի մասնավոր հոգևոր հովիվ՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյանին, ծխական խորհրդի անդամ Արաքսի Էլուքյանին, ինչպես նաև Ռումինիայի Հայոց միության Պիտեշտի մասնաճյուղի պատասխանատու Էդուարդ Ասատուրյանին:

Սրբազան Հայրը իր խոսքում նշեց նաև, որ շատ շնորհակալ է ռումեն ժողովրդին, որ մեկ դար առաջ ջերմ ընդունել են մազապուրծ եղած հայությանը, և մինչև այսօր հայերը շարունակում են Պիտեշտում ապրել և ստեղծագործել: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի և ծխական խորհրդի նախաձեռնությամբ, Պիտեշտի նախկին քաղաքապետ Տեոդոր Բենդիուկի օգնությամբ առաջին խաչքարը կանգնեցվեց ցեղասպանության նահատակների հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: