• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Թրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում

10 ապրիլի, 2015

Ապրիլի 7-9-ին Ռումինիայի Թըրգու Մուրեշ եւ Կլուժ-Նապոկա քաղաքներում անցկացվեցին գիտամշակութային միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ Տրանսիլվանիայի հայության պատմությանը:

Ապրիլի 7-ին Թըրգու Մուրեշի Պետրու Մայոր համալսարանի, Ռումինական Ակադեմիայի Գեորգե Շինկայ հետազոտական ինստիտուտի եւ տեղի Հունգարահայ մշակութային միության կազմակերպմամբ տեղի ունեցավ գիտական նիստ “Հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը. Պատմական փոխառնչություններ” թեմայով: Միջոցառումների շարքը շարունակվեց ապրիլի 8-ին եւ 9-ին Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում, ուր Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտը Ռումինիայում ՀՀ դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ “Հայկական մշակութային ուղենիշներ” խորագրի ներքո ներկայացրեց բազմազան եւ հագեցած ծրագիր:

Միջոցառումների առանցքը Հայոց ցեղասպանության թեման էր: Գիտական նիստերին Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնական զեկուցումներով հանդես եկան Մոդուս Վիվենդի հաստատության տնօրեն Արա Պապյանը եւ Բաբեշ-Բոյայ համալսարանի, ինչպես նաեւ Իսրայելի եւ այլ երկրների համալսարանների հրավիրյալ դասախոս դոկտոր պրոֆեսոր, մարդկության դեմ հանցագործությունների հարցերով հայտնի մասնագետ Մայքլ Շաֆիրը: Հարակից զեկուցումներով հանդես եկան նաեւ Թըրգու Մուրեշի եւ Կլուժի այլ համալսարանականներ եւ հետազոտողներ: Արդի միջազգային եւ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանության եւ հատկապես նրա քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ժողովրդագրական հետեւանքների վերաբերյալ ելույթներ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը: Հայ ժողովրդին եւ Հայաստանին իր լիակատար համերաշխությունը հայտնեց Կլուժ Նապոկայի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը:

Միջոցառումների շարքում ապրիլի 8-ի երեկոյան Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում բացվեց տրանսիլվանահայ հայտնի նկարիչ Միկլոշ Յակոբովիչի հետմահու ցուցահանդեսը, Flauto Dolce անսամբլը կատարեց հայ երաժշտական գանձարանից ընտրանի, ներկայացվեցին Թաներ Աքչամի „Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը”, „Բռնաբարված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը” գրքերի ռումիներեն հրատարակությունները, Վարուժան Ոսկանյանի „Շշուկների մատյան” վեպի հունգարերեն հրատարակությունը եւ վեպի թեմաներով „Երբ մահը ուշ է գալիս” ու „Շշուկների ուղիով” ֆիլմերը:

Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական եւ կենտրոնական լրատվամիջոցներով: Ապրիլի 3-ին ռումինական TVR3 հեռուստատեսությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ հաղորդաշարն սկսել էր դեսպան Համլետ Գասպարյանի հետ հարցազրույցով:

Կլուժի միջոցառումների ընթացքում ռումինական կենտրոնական եւ տեղական հեռուստատեսությունները, Agerpres լրատվական գործակալությունը եւ գրավոր մամուլը նույնպես անդրադարձան դեսպան Համլետ Գասպարյանի, Վարուժան Ոսկանյանի եւ Արա Պապյանի խոսքերին:

Արա Պապյանն իր զեկուցումների շարքն սկսել էր ապրիլի 6-ին Բուխարեստում, Հայկական մշակույթի տանն ունեցած ելույթով, որի վերաբերյալ առանձին ռեպորտաժ է պատրաստվում անել ռումինական TVR1 հեռուստատեսությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: