• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի մշակույթի նախարարի հետ

23 մարտի, 2015

Մարտի 23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի մշակույթի նախարար Իոան Վուլպեսկուի հետ: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց «Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» 2011-2015թթ. միջպետական ծրագրի շրջանակներում իրականացվող մշակութային փոխգործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և ընդգծվեց համաձայնագրի երկարաձգման անհրաժեշտությունը հաջորդ փուլի համար:

Քննարկվեցին համատեղ մշակութային ժառանգությանը, մասնավորապես դրա ուսումնասիրման, պահպանության և ներկայացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում վերջնական համաձայնություն ձեռք բերվեց Ռումինիայի պատմության ազգային թանգարանում ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված «Արարատից Կարպատներ» ցուցահանդեսի կազմակերպման շուրջ, որի վերաբերյալ կողմերի միջև հուշագիր էր ստորագրվել դեռեւս 2014թ. ապրիլին:

Դեսպան Գասպարյանը ներկայացրեց 2015թ. նախանշված մշակութային միջոցառումները, որոնց թվում` մարտի 26-ին «Գյուրջիև» անսամբլի համերգը Բուխարեստում, ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված համաշխարհային ընթերցման կազմակերպումը Բուխարեստում և Ռումինիայի տարբեր քաղաքներում, ապրիլի 23-ին Բուխարեստի Ռադիոյի տան համերգասրահում Կոմիտասին նվիրված հայ-ռումինական հիշատակի համերգը` ռումին ժողովրդական երգի վարպետ Գրիգորե Լեշեի և կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի մասնակցությամբ, ապրիլի 24-ին Ռումինիայի Շինականի ազգային թանգարանում «Հայոց հետքերով. Արարատից Հայկական փողոց», իսկ մայիսի 16-ին Ռումինիայի հին քարտեզների և գրքերի թանգարանում «Հայաստանի պատմությունը քարտեզներով» ցուցահանդեսները: Հոկտեմբերին Ռումինական ակադեմիայում տեղի կունենան նշանավոր հայագետ և արևելագետ, Ռումինական ակադեմիայի հետմահու անդամ Հակոբ Սիրունու 125-ամյակի հոբելյանական միջոցառումները: Նախատեսված են նաև Բուխարեստի, Դումբրավենի, Գերլայի և Գեորգենի ամենամյա հայկական մշակութային փառատոները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: