• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին

20 նոյեմբերի, 2014
Դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 19-ին Չեռնոգորիայում ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը` Բուխարեստ) Չետինյեի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո նախագահ Վույանովիչի եւ Հայաստանի դեսպանի միջեւ տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում շոշափվեցին երկու երկրների միջեւ կապերի զարգացման համար իրավապայմանագրային բազայի ստեղծման, բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման եւ երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների որոշման հարցեր: Նախագահ Վույանովիչը կարեւորեց հատկապես տնտեսական համագործակցության զարգացումը եւ այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը` գոհունակություն հայտնելով անցյալ տարի ամռանը Չեռնոգորիայում կազմակերպված համատեղ գործարար ֆորումի կապակցությամբ: Առանձնազրույցի ավարտին հաջողություն մաղթելով դեսպանին նոր առաքելության մեջ` Վույանովիչը խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահին:

Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպում ունեցավ Չեռնոգորիայի ԱԳՆ Երկկողմ հարցերով գլխավոր վարչության Եվրոպայի վարչության պետ Միրոսլավ Շչեպանովիչի հետ: Քննության առնվեցին երկկողմ օրակարգի բոլոր ուղղությունները:

Նախորդ օրը, դեսպան Գասպարյանը հավատարմագրերի պատճենն էր հանձնել ԱԳՆ Դիվանագիտական արարողակարգի ղեկավար Լյուբոմիր Միշուրովիչին:

Այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպել էր նաեւ Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: