• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը

23 սեպտեմբերի, 2014
Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը:


Փոխվարչապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայկական կողմը կարեւորում է բարեկամ Ռումինիայի հետ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացումը: Նա նկատեց, որ երկու երկրների միջեւ այդ ձեւաչափով համագործակցության բավականին հետաքրքիր հնարավորություններ են առկա ու գոհունակությամբ արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին նոր կապեր են հաստատվում գործընկեր քաղաքների միջեւ, գործակցության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: «Հայաստանի կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների նահանգների եւ քաղաքների հետ ուղիղ շփումները, որոնք նպաստում են ինչպես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ ժողովուրդների միջեւ սերտ շփումների հաստատմանը»,-նշեց փոխվարչապետը:


Ռումինացի քաղաքապետները ներկայացրին իրենց քաղաքների հնարավորությունները, տնտեսության ավանդական եւ հեռանկարային ուղղությունները ՝ ընդգծելով, որ շահագրգռված են Հայաստանի գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացմամբ: Հատկապես հետաքրքիր համարվեց զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում գործակցությունը:


Երկկողմ կապերի խորացման գործում կողմերը նաեւ ընդգծեցին Ռումինիայի հայ համայնքի կարեւոր դերը: Նշվեց նաեւ, որ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների, հատկապես՝ հին հայկական եկեղեցիների առկայությունը հետաքրքիր կարող է լինել զբոսաշրջային ուղղության զարգացման տեսանկյունից:

Ռումինական պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրերի ստորագրում Տավուշի մարզի եւ Տուլչա նահանգի, Էջմիածին- Սուչավա, Աշտարակ-Բոտոշան, Ալավերդի-Գեորգեն, Վայք - Թրգու Օկնա, Ծաղկաձոր- Սինայա քաղաքների միջեւ, իսկ Իջեւանը եւ Գեռլան կվավերացնեն 2012թ. ստորագրված համագործակցության համաձայնագիրը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: