• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեռլայի հայկական միջոցառումներն ուղիղ եթերով սփռվեցին ռումինական հեռուստատեսությամբ

07 հուլիսի, 2014

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, անցկացվեցին Քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Հայկական ավանդական հոգեւոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռեւս 2012թ. Իջեւանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո: Ահա արդեն երկրորդ տարին է քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի քույր քաղաքների պատվիրակությունները:

Տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները տեղի ունեցան հուլիսի 4-ին եւ 5-ին, եւ կենտրոնացած էին հայկական իրադարձությունների շուրջ: Այդ նպատակով Գեռլա էին ժամանել Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը եւ Շվեյցարիայի դեսպան Ժան-Հյուբեր Լըբեն, որի նախաձեռնությամբ շվեյցարացի մասնագետները վերականգնել էին Գեռլայի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության տաճարի աշտարակի պատմական ժամացույցը:

Հուլիսի 4-ին, քաղաքային մարզադաշտում տոնակատարությունների բացման արարողությանը մասնակցում էին Կլուժի նահանգային եւ Գեռլայի քաղաքային իշխանությունները, Ռումինիայի Հայոց միության ղեկավարները, Ռումինիայում Հայաստանի եւ Շվեյցարիայի դեսպանները, Գեռլայի հետ եղբայրացած եվրոպական քաղաքների պատվիրակները։

Դեսպան Գասպարյանը հանդես գալով բացման հանդիսավոր արարողությանը, գեռլացիներին փոխանցեց այդ առիթով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը եւ շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին եւ տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ տեղի հայ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցեց Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:

Այնուհետեւ արտասահմանյան հյուրերը նահանգային եւ տեղական իշխանություննրի, ինչպես նաեւ Ռումինիայի Հայոց միության ղեկավարության կողքին ներկա եղան հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում Սրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին, որն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեց ռումինական TVR3, TVR-Cluj եւ TVR Plus հեռուստակայաններով։

„Գեռլան դարձել է եվրոպական ժամադրավայր, եւ դա բնական է, քանի որ այն արդեն ազգերի, մշակույթների եւ ավանդույթների խաչմերուկ է դարեր ի վեր,- պատարագից անմիջապես հետո 300-ամյա Հայոց տաճարի ժամացույցի նոր, եզակի մեխանիզմի գործարկմանը նվիրված հանդիսավոր արարողությանը հայտարարեց դեսպան Գասպարյանը:- Այն թանկ է հատկապես մեզ` հայերիս համար, քանի որ կազմում է մեր ժողովրդի պատմության մի մասը: Ռումինիայի հայերը մարդկային այն օղակը, այն հանգույցն են, որոնք մեզ կապում են իրար, կռում այն համերաշխությունը եւ բարեկամությունը, որով մենք ուզում ենք կառուցել ավելի լավ աշխարհ եւ ավելի լավ ապագա”:

Արարողությունից հետո ռումինական TVR3 կայանը շարունակեց ուղիղ եթերը Հայոց Տաճարի բակից` դեսպան Գասպարյանի, հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանի եւ Գեռլայի Հայոց թանգարանի տնօրեն Միրչա Թիվադարի մասնակցությամբ, որի ընթացքում բանախոսները մեկ ժամ զրուցեցին ռումինահայ ժառանգության, հայության խնդիրների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շուրջ։ Հաղորդավար Կարեն Շեբեշը հայկական Արմենոպոլիսի անցյալի եւ ներկայի մասին հարցումներ ուղղեց նաեւ քաղաքապետ Մարիուս Սաբոյին ու Տրանսիլվանիայի Հայոց Միության նախագահ Իոն Էստեգարին: Հաղորդումն ամբողջությամբ կրկնվեց հաջորդ օրը երեկոյան:

Տոնական հանդիսությունների ընթացքում դեսպան Գասպարյանը նաեւ առանձին հարցազրույցներ տվեց ռումինական ԶԼՄ-ներին։

Հայկական գեղարվեստական ծրագիրն ամփոփեց Հարրի Դավիդյանը, որը հուլիսի 5-ի երեկոյան Հայոց տաճարում հանդես եկավ հայ հին հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտության գոհարների ջազային վարպետ մեկնաբանություններով:
Հայկական մշակութային ծրագրի շրջանակներում քաղաքի նորաբաց կինոդահլիճում տեղի ունեցավ նաեւ Գեռլա-Արմենոպոլիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը (ռեժ.Ֆլորին Գեւորգյան), 19-րդ դարի նշանավոր հայազգի հունգարագիր պատմաբան Կրիստոֆ Սոնգոտի հերթական հատորի ռումիներեն թարգմանության թողարկումը, Հայոց Միության սրահներում բացվեցին Տրանսիլվանիայի հայկական ժառանգության մասին պատմող տպագիր նյութերի, լուսանկարների եւ առարկաների ցուցադրություններ: Համերգային մասը լրացվեց սոպրանո Վիկտորյա Պետրոսյանի կողմից շարականների եւ հայ դասականների կատարմամբ, իսկ հայ կաթողիկե առաջնորդարանի սրահներում կազմակերպվեց հյուրասիրություն, ուր օտար հյուրերը, տեղացիները եւ Ռումինիայի տարբեր քաղաքներից ու հարեւան երկրներից ժամանած հայրուրավոր հայեր համտեսեցին տեղական հայկական ավանդական ուտեստներ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: