• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայագիտության ինստիտուտ է հիմնվել

04 հուլիսի, 2014

Ռումինիայի ամենամեծ եւ հեղինակավոր համալսարաններից մեկում` Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոլյայ համալսարանում/University of Babes-Bolyai այս տարվա սկզբին հիմնված Հայագիտության ինստիտուտն սկսել է իր գործունեությունը:

Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին Բաբեշ-Բոլյայ համալսարան այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի եւ Հայագիտության ինստիտուտի նախաձեռնող եւ ղեկավար դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Ռումինիայում հայագիտության ավանդույթները վերականգնելու մասին` հաշվի առնելով այդ բնագավառում կուտակված ծավալուն նյութը եւ դրանք կենտրոնացնելու ու գիտական ուղղվածություն տալու անհրաժեշտությունը: Ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը պատրաստակամություն հայտնեց այդ, ինչպես նաեւ կրթական եւ գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի կրթահետազոտական հաստատությունների հետ: Ըստ դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի, ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի եւ ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլեւ հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ բալկանյան այլ երկրների հետ` այդպիսով դառնալով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հայագիտության կենտրոն: Այդ հարցերի շուրջ դեսպան Գասպարյանը եւ Նաստասե-Կովաչը նույն օրը մտքեր փոխանակեցին նաեւ Ռումինական ակադեմիայի Կլուժի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Նիկոլաե Էդրոյուի եւ Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջանի հետ:

Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ, նույն օրը Բաբեշ-Բոլյայի համալսարանում, Միջազգային հարաբերությունների եւ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ “Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ” խորագրով քննարկում դեսպան Գասպարյանի եւ Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի քանի տասնյակ անդամներ, ուսանողներ եւ լրագրողներ: Դեսպան Գասպարյանը հայոց ցեղասպանությունը, այն ծնող պատճառները եւ դրա իրականացման մեխանիզմները ներկայացրեց պատմական լայն հենքի վրա` մասնավորապես ընդգծելով դրա ծանր հետեւանքները ժամանակակից Հայաստանի եւ Սփյուռքի վրա, ինչպես նաեւ շարադրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ նախաձեռնությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հայագիտության այս կենտրոնը հիմնվել է տարեսկզբին, Բաբեշ-Բոլյայ համալսարանի Սենատի որոշմամբ, որպես ակադեմիական ուղղվածությամբ ինստիտուտ: Հայաստանի դեսպանությունն անցյալ տարվանից սերտ կապերի մեջ է Լուչիան Նաստասե-Կովաչի եւ Տրանսիլվանիայի հայագիտական խմբակի հետ: Դեսպանության աջակցությամբ, արդեն առաջիկա օգոստոսին Հայագիտության ինստիտուտի կրտսեր աշխատակից Կլաուդիա Դարաբանը Կանադայում երկշաբաթյա դասընթացների է հետեւելու Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտում:

Ռումինական կենտրոնական մամուլն ու հեռուստատեսությունն անդրադարձան Հայագիտության ինստիտուտի գործունեությանը եւ դեսպան Գասպարյանի այցին:

Կլուժում գտնվելու ընթացքում դեսպան Գասպարյանն այցելեց նաեւ տեղի Հայոց միության կենտրոն:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: