• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Շառլ Ազնավուրին պատվում են Բուխարեստում

09 հունիսի, 2014

 Ուրբաթ երեկոյան, հունիսի 6-ին Բուխարեստի Դուդյան հայ մշակույթի տան լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված երեկո:

Ռումինահայ վաստակավոր լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը/ Madeleine Karacasian եւ ռումին հայտնի կինոքննադատ Իրինա Մարգարետա Նիստորը/Irina Margareta Nistor երկխոսության միջոցով ներկայացրեցին Ազնավուրի արտիստիկ փառավոր կենսագրությունը, բացահայտեցին առանձին դրվագներ ոչ միայն նրա համերգային, այլեւ կինո գործունեությունից: Երեկոյին ցուցադրվեց Ազնավուրին նվիրված ֆիլմը, որի հիմքում Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ 2006թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում Ազնավուրը եւ նրա ընկերները/Aznavour et ses Amis մեծ համերգն էր:

Ուշագրավ էին հատկապես Մադլեն Կարակաշյանի ներկայացրած մանրամասները եւ ֆոտոշարքը Ազնավուրի Բուխարեստ կատարած այցելությունների վերաբերյալ: Լրագրողն աշխարհահռչակ շանսոնյեին առաջին անգամ հանդիպել է Բուխարեստում 1963թ. գարնանը, երբ Ազնավուրը ելույթներով հանդես էր գալիս Sala Palatului հսկա համերգասրահում: Այստեղ էր, որ Մադլեն Կարակաշյանի ուղեկցությամբ ռումինահայ անվանի նկարիչ Չիք Դամադյանը/Cik Damadian թղթին հանձնեց Ազնավուրի հայտնի գծանկարը:

Երկրորդ հանդիպումը 2004թ. փետրվարին Բուխարեստում Հայր Գորիո/Père Goriot ֆիլմի նկարահանումների ժամանակ էր, որտեղ Շառլ Ազնավուրը կատարում էր բալզակյան հերոսի դերը: Այդ օրերին շանսոնյեն բացառիկ հարցազրույց է տվել Մադլեն Կարակաշյանին Ararat հանդեսի համար, վերնագրված՝ Ընտանիքի զգացողությունը հայ ժողովրդի ժառանգական հատկությունն է (16-29 փետրվար 2004), որն ավելի ուշ պետք է ամփոփվեր հեղինակի Հայերի հետ եւ հայերի մասին ժողովածուի մեջ (Madeleine Karacasian, Cu si despre armeni, vol. II din 2005, Editura Ararat): Մադլեն Կարակաշյանն Ազնավուրին է հանձնել իր իսկ թարգմանությամբ Ռիչարդ Բալդուչիի Ազնավուր. Բոհեմի որդու խոստովանանքը/Richard Balducci, Charles Aznavour - Confidentele unui fiu de boem գրքի ռումիներեն տարբերակը: Մինչ այդ, 2002թ. Ararat հրատարակչությունը լույս էր ընծայել նաեւ Աիդա Ազնավուր-Կարվարենցի Աղբարիկս հուշերի գիրքը (Aida Aznavour-Garvarentz, Petit frère):

2004թ. փետրվարյան այդ օրերին Ազնավուրն այցելել է նաեւ Բուխարեստի Հայոց կենտրոն` Հայոց մայր տաճար, թանգարան, եւ մասնակցել Դուդյան մշակույթի տան ցուցահանդեսի բացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: