• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ֆրանսահայ արվեստագետ Սարգիսի ցուցահանդեսը Բուխարեստում

20 մայիսի, 2014
Ֆրանսահայ արվեստագետ Սարգիսի ցուցահանդեսը Բուխարեստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Մայիսի 15-ին Բուխարեստում բացվեց ֆրանսահայ արվեստագետ Սարգիսի/Sarkis “Ծիածանի մյուս կողմում” ընդհանուր խորագրով ցուցահանդեսը քաղաքի միանգամից երեք ցուցասրահներում: Յուրաքանչուր ցուցադրություն ներկայացնում է աշխարհընկալման տարբեր շերտ, անցյալի եւ ներկայի խառնուրդ, եւ իրար շաղկապում քաղաքի նորագույն պատմությունն ու ժամանակակից արվեստը խորհրդանշող երեք վայր` Ռումին Գյուղացու ազգային թանգարանը/Museum of the Romanian Peasant, Ժամանակակից արվեստի միջազգային կենտրոնը/The Ark եւ Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը/National Museum of Contemporary Art:
Ռումին Գյուղացու ազգային թանգարանում “Արեւածագից մթնշաղ” խորագրով ցուցադրությունը ներառում է “լուսանկարներ մարդկանց, որոնք արդեն գոյություն չունեն, նրանց պատկանող իրեր ու հագուստներ”, բնակեցնելով դրանք ժամանակին այլ մարդկանց պատկանող թանգարանային իրերի մեջ:

Ցուցահանդեսի “Հիշողությունը կենդանի է, հուշերը` սառած” խորագրով երկրորդ փուլում Սարգիսը ներկաների դատին է հանձնում “քաղաքակրթությունների բախման գանձերը” ծավալուն ինստալացիան, որն իրենից ներկայացնում է նեոնային լույսերով շաղկապված քանդակների, լուսանկարների եւ ջրանկարների մի համադրություն: Երրորդ փուլը, որ կրում էր “Երկնքի եւ երկրի միջեւ” խորագիրը, ներառում է կյանքի տարբեր փուլերում արված ստեղծագործություններ:

Սարգիսը ծնվել է 1938թ. Ստամբուլում, իսկ 1964թ-ից բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նա կոնցեպտուալ արվեստի արդի խորհրդանշական ներկայացուցիչներից է, ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի ամենահայտնի սրահներում ու թանգարաններում, որոնց թվում Ժնեւի ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի Լուվրի թանգարանում, Պոմպիդու կենտրոնում եւ այլուր:

Ծիածանը Սարգիսի պատկերացանկի վերջին տարրերից է: Շատ հավատալիքներում ծիածանը բացարձակի խոստում է, կամուրջ դեպի դրախտ: Այն երկրորդ շանսի կամ նոր սկզբի առաջարկ է: Սարգիսի ծիածանն անկանոն է, ինչպես ժամանակակից աշխարհը: Որոշ առասպելներ պատմում են, թե ինչ է գտնվում, իսկ Բուխարեստի ցուցադրությունը հրավիրում է պատկերացնել, թե ինչ կարող է գտնվել ծիածանից այն կողմ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Բուխարեստի Ֆրանսական ինստիտուտի ջանքրով: Բացման արարողությանը ներկա էին Ռումինիայում Հայաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները: Ցուցահանդեսը ըստ թանգարանների տեւելու է հունիս-հուլիսին մինչեւ սեպտեմբերի կեսերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: