• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում

19 մայիսի, 2014
Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն/Dumbraveni քաղաքում տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի/Cluj Բաբեշ Բոլյայի/Babes-Bolyai համալսարանի, Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի եւ Ռումինիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ անցկացվեց ''Դումբրավենի էթնիկ եւ մշակութային ազդեցությունները'' թեմայով սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն/Georgeta Irimie, Սիբիուի/Sibiu նահանգային եւ Թըրգու Մուրեշի/Targu Mures շրջանային խորհրդի անդամներ, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Կլուժի Բաբեշ Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը/Ioan Bolovan, տասնյակ հետազոտողներ:
Հաշվի առնելով հայերի 300-ամյա ներկայությունը Դումբրավենում, որ համարվում է Տրանսիլվանիայի հայկական կենտրոններց մեկը, զեկույցների գերակշռղ մեծամասնությունը նվիրված էին Դումբրավենի հայկական հետքին, ժառանգությանն ու ականավոր անհատներին:
Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը եւ համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Անա Վիկտորիա Սիման/Ana Victoria Sima անգնահատելի համարեցին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ներդրումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ կրթա-մշակութային կյանքում, ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը բերած նպաստին: Բանախոսները վերահաստատեցին Բաբեշ-Բոլյայի համալսարանի գիտական հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակի պատմական փաստերի վերհանմանը եւ ներկայացմանը:
Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին քաղաքի Տրանսիլվանիայի Հայոց թանգարան եւ 250-ամյա Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ ունկնդրեցին հատվածներ հայկական պատարագից:
Հիշեցնենք, որ 2012թ. Դումբրավենը եղբայրացել Հայաստանի Նոյեմբերյան համայնքի հետ, որը լրացուցիչ խթան է քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: