• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

2015թ. Բուխարեստում կկազմակերպվի հայկական խոշոր ցուցահանդես

23 ապրիլի, 2014
2015թ. Բուխարեստում կկազմակերպվի հայկական խոշոր ցուցահանդես
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 23-ին Երեւանում ստորագրվեց Հայաստանի պատմության ազգային թանգարանի եւ Ռումինիայի պատմության ազգային թանգարանի միջեւ փոխըմբռնման հուշագիր` 2015թ. աշնանը Բուխարեստում Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ: Հուշագիրն ստորագրեցին Հայաստանի պատմության ազգային թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը եւ Ռումինիայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Էռնեստ Օբերլանդեր-Տըռնովեանուն/Ernest Oberlander-Tarnoveanu, ներկայությամբ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի, Հայաստանում Ռումինիայի դեսպան Վասիլե Սորինի, պատմաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանի/Claude Mutafian եւ Ռումինիայի պատմության ազգային թանգարանի ավագ գիտաշխատող դոկտ. Օանա Իլիեի/Oana Ilie:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ապրիլի 21-24-ին Երեւանում գտնվող ռումինական պատվիրակությունը հանդիպումներ եւ քննարկումներ ունեցավ ՀՀ մշակույթի նախարարությունում եւ Հայաստանի պատմության ազգային թանգարանում, ցուցահանդեսի նյութերին ծանոթանալու նպատակով այցելեց Երեւանի Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան, Հայաստանի Ազգային արխիվ, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Չարենցի անվ. Գրականության եւ արվեստի թանգարան, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, Փարաջանովի տուն-թանգարան, ուր այս հաստատությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցության շուրջ:
Ցուցահանդեսն ընդգրկելու է 15-20-րդ դարերի ռումինահայ հարուստ պատմամշակութային ժառանգության բացառիկ նյութեր, որոնք պահպանվում են Ռումինիայի, Հայաստանի եւ այլ երկրների թանգարաններում, հանրային եւ մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսը բացվելու է 2015թ. աշնանը Ռումինիայի պատմության ազգային թանգարանում: Ինչպես նշված է փոխըմբռնման հուշագրում, կողմերը նմանատիպ հայեցակարգով ցուցահանդես կկազմակերպեն նաեւ Հայաստանում 2016-2017 թթ. եւ ջանքեր կգործադրեն միմյանց մշակութային ժառանգությունների վերաբերյալ այլ խոշոր միջոցառումներ կազմակերպելու շուրջ:

Ցուցահանդեսը ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված ծրագրի երկրորդ խոշոր միջոցառումն է 2013թ. հոկտեմբերի վերջին Բուխարեստի միջազգային գիտաժողովից հետո, որ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ իրականացվում է Ռումինիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո` երկու երկրների կառավարությունների միջեւ 2011թ. սեպտեմբերին ստորագրված կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարներ են նշանակված ռումինական կողմից Ռումինիայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Էռնեստ Օբերլանդեր-Տըռնովեանուն, իսկ հայկական կողմից` ֆրանսահայ պատմաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանը:
“Հայաստանի թանգարաններում եւ արխիվներում պահվում են բացառիկ նյութեր, որոնք կհարստացնեն մեր ցուցադրությունը: Տպավորված եմ հատկապես Հայաստանի պատմության ազգային թանգարանից, Մատենադարանից եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից”, ասում է Ռումինիայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Էռնեստ Օբերլանդեր-Տըռնովեանուն, որը մշակութային հաստատություններ այցելելու ընթացքում պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես համագործակցությունը շարունակել այլ ծրագրերի շրջանակներում:
“Ռումինիայի տարբեր հաստատություններում, մասնավորապես Ռումինական ակադեմիայի գրադարանում, Ռումինիայի Ազգային գրադարանում, Ռումինիայի արվեստի ազգային թանգարանում եւ նրա մասնաճյուղերում, Բուխարեստի Հայոց թանգարանում, Տրանսիլվանիայի արխիվներում եւ թանգարաններում, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներում պահվող հայկական մշակութային արժեքները հայկական քաղաքակրթության մասնիկներն են, հայ ժողովրդի պատմության արժեքավոր էջերը, որոնք ցույց են տալիս այն երկար ճանապարհը, որ դարերի ընթացքում հայ եւ ռումին ժողովուրդները կտրել են միասին”, իր հերթին ավելացնում է դեսպան Համլետ Գասպարյանը: “Նորովի ճանաչել տալ եվրոպական տարածքներում հայերի քաղաքակրթական ներդրումը եւ այդ մասին պատմել այսօրվա ռումինական հասարակությանը, հայ եւ ռումին երիտասարդ սերունդներին. սա է ռումինահայ մշակութային ժառանգության այս լայն ծրագրի նպատակը”, ասում է Հայաստանի դեսպանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: