• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

“Փարաջանով” ֆիլմը Cinepolitica 2014 միջազգային կինոփառատոնի դափնեկիր

14 ապրիլի, 2014

 Ապրիլի 8-13-ին Բուխարեստում անցկացվեց Cinepolitica միջազգային հեղինակավոր կինոփառատոնի 3-րդ թողարկումը: Փառատոնի մրցույթային ծրագրի շրջանակներում ներկայացված էր նաեւ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի “Փարաջանով” գեղարվեստական ֆիլմը, որն արժանացավ Ժյուրիի Հատուկ մրցանակին:
Cinepolitica 2014 միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն էին “Փարաջանով” ֆիլմի համահեղինակներ Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան, որոնց մասնակցությամբ էլ ապրիլի 10-ին լեփ-լեցուն դահլիճում կայացավ ֆիլմի ռումինական պրեմիերան: Այն արժանացավ ռումին հանդիսատեսի ջերմ արձագանքին, եւ դիտումից հետո դահլիճում ներկաները հնարավորություն ունեցան զրուցելու ֆիլմի հեղինակների հետ Փարաջանով առեղծվածային եւ յուրօրինակ մարդ-արվեստագետին, նրա աշխարհայացքին, եւ առհասարակ ֆիլմին վերաբերող հարցերի շուրջ: Ֆիլմը ցուցադրվեց նաեւ հաջորդ օրը, իսկ ապրիլի 13-ին` մրցույթային ծրագրի ամփոփման ժամանակ արժանացավ Ժյուրիի Հատուկ մրցանակին` քաղաքականության խորությունը գեղարվեստորեն լավագույնս ներկայացնելու եւ նրբագեղորեն էկրանավորելու, ինչպես նաեւ օրինակելի եւ սիմվոլիկ կերպարի մարմնավորման համար, որն, ի հեճուկս միահեծան դարաշրջանի բոլոր հալածանքների, ստեղծել է համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներ` ցույց տալով, որ արվեստի միջոցով կարող է հաղթահարել համակարգային ճնշումները:
Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի եւ Արգենտինայի դեսպանությունների, Բրիտանական խորհրդի/British Council, Բուխարեստում Ֆրանսիական ինստիտուտի/Institut français de Bucarest եւ Ռումինական մշակութային ինստիտուտի/Institutul Cultural Roman կողքին փառատոնի գործընկերներից էր: “Փարաջանով” ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նաեւ Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի դեսպանները, այլ դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ի դեպ Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Սերժ Ավետիքյանն ապրիլի 8-ին հանդիպում ունեցավ նաեւ Ռումինիայի հայ համայնքի հետ: Հանդիպումն անցավ անմիջական եւ ջերմ մթնոլորտում, որի ընթացում Սերժ Ավետիքյանը ներկայացրեց Փարաջանով արվեստագետին որպես համամարդկային արժեք,“Փարաջանով” ֆիլմի նախապատմությունը, ինչպես նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերը:
Փառատոնի շրջանակներում դեսպան Համլետ Գասպարյանը եւ Սերժ Ավետիքյանը զրույցներ ունեցան Փառատոնի գլխավոր տնօրեն Մոսկու Կոպելի/Moscu Copel հետ հետագա համագործակցության շուրջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: