• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա

05 մարտի, 2014

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ Ռումինիայի Հայոց Միության հրավերով ս.թ. մարտի 1-5-ը Բուխարեստում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այցի շրջանակներում Վազգեն Մանուկյանը հանրային դասախոսություններով հանդես եկավ Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում՝ Բուխարեստի Տիտուլեսկու Եվրոպական հաստատությունում/Titulescu European Foundation եւ Ռումինական Ակադեմիային կից Հարավ-Արեւելյան եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտում/Institute for Southeastern European Studies: Ելույթներում ներկայացվեցին Հայաստանի անկախության ուղին, Ղարաբաղյան շարժման պատմությունը, արտաքին քաղաքական ներկա մարտահրավերները, այդ թվում Արցախյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի եվրաինտեգրման ուղին ու տարածաշրջանային վերջին զարգացումները:

Տիտուլեսկու Եվրոպական հաստատությունում, ուր Վազգեն Մանուկյանի ելույթին հետեւեցին հարցուպատասխաններ, ներկա էին Ռումինիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:

Այցի շրջանակներում Վազգեն Մանուկյանը հանդիպումներ ունեցավ Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի/Aurel Vladoiu, Ռումինիայի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի/Florian Costache, ինչպես նաեւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի ու Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

Վազգեն Մանուկյանի այցը եւ ելույթները լայնորեն լուսաբանվեցին ռումինական լրատվամիջոցների կողմից: Հանրային խորհրդի նախագահը հարցազրույցներ տվեց ռումինական Geostrategic Pulse քաղաքագիտական հանդեսին, Digi 24 հեռուստաընկերությանը եւ Աժերպրես/AGERPRES լրատվական գործակալությանը:

Այցի շրջանակներում Վազգեն Մանուկյանը Հայ մշակույթի տանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին եւ մասնակցեց Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: