• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պարգեւատրման արարողություն Ռումինիայում ՀՀ դեսպանությունում

21 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հայոց լեզվի ուսուցման բնագավառում աչքի ընկնող գործիչների պարգևատրման արարողություն: Կրթության և գիտության ոլորտում ունեցած ավանդի և հայապահպան գործունեության համար Հայաստանի կրթության և գիտության նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին հայերենը որպես օտար լեզու դասավանդման «Կռունկ Հայաստանի» քառահատոր դասագրքի հեղինակ, Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր Աիդա Մարկոսյանը եւ ռումինահայերի համար արևմտահայերենի դասագրքի հեղինակ, Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի վաստակաշատ մանկավարժ, պրոֆեսոր Ուլնիա Բլանարու Մականյանը:

Մատաղ սերնդի հայապահպան դաստիարակության, կրթության գործում ունեցած ավանդի համար ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով խրախուսվեցին Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցիչներ Արշալույս Պարոնյանը և Նարինե Բոգդան Կաուշը: Իմ Հայաստան համահայկական փառատոնին մասնակցելու համար Սփյուռքի նախարարության հավաստագիր հանձնվեց Բելա Մարտիկյանի ղեկավարած Բուխարեստի Վարդավառ պարախմբին:

Պարգևատրման պաշտոնական արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ փոխնախագահ Սիրուն Թերզյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԷՍԿՕ-ի ամբիոնի վարիչ դոկտոր Լեւոն Չուքասզյանը, համայնքի անդամներ:

Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը ՀՀ կառավարության անունից երախտիքի խոսքեր հղեց սփյուռքում հայապահպանության գործում մեծ ավանդ ունեցող հայոց լեզվի ուսուցիչներին, որոնց ուսերին է դրված սփյուռքի երիտասարդությանը հայ դաստիարակելու պատասխանատու գործը:

Գնահատանքի խոսքերով եւ հայոց լեզուն ամենայն կերպով պահպանելու ուղերձով հանդես եկան նաեւ ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը եւ դոկտոր Լեւոն Չուքասզյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: