• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ֆրանկոֆոն Հայաստանը Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում

20 նոյեմբերի, 2013

Հայաստանը որպես ֆրանկոֆոնիայի անդամ մասնակցում է Բուխարեստի GAUDEAMUS Գրքի միջազգային 20-րդ հոբելյանական սալոնին. Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF ֆրանկոֆոնիայի տաղավարում առանձին բաժնով ներկայացնում է ֆրանսերենով մի քանի տասնյակ հրատարակություններ` “Ֆրանկոֆոն Հայաստանը եւ հայերը” խորագրի ներքո/Arménie et Arméniens francophones:

Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացավ ս/թ նոյեմբերի 20-ին, ֆրանկոֆոն երկրների դեսպանների եւ ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մինչեւ առաջիկա կիրակի, նոյեմբերի 24-ը տեւող միջոցառումների շարքում ծրագրված են կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ եւ հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ:

Հայաստանի բաժնում ներկայացված են ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության եւ մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում եւ Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ եւ ֆրանսագիր հայ գրողների գործեր:

Ֆրանկոֆոնիայի տաղավար այցելեց և Հայաստանի դեսպանի հետ զրույցում կրթության բնագավառում հայ-ռումինական համագործակցությունից գոհունակություն հայտնեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեն/Remus Pricopie:

Ի դեպ, Բուխարեստի Գրքի միջազգային սալոնին առանձին բաժնով մասնակցում է նաեւ Ռումինիայի Հայոց միության Արարատ հրատարակչությունը` իր ռումիներեն եւ թարգմանական տասնյակ անուն գրքերով, ժողովածուներով եւ հանդեսներով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: