• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական երաժշտության երեկո Տիմիշոարայի ֆիլհարմոնիայում

18 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 15-ին ռումինական Տիմիշոարա քաղաքի Բանատի ֆիլհարմոնիան Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո: Քաղաքի Կապիտոլ մեծ համերգասրահը հյուրընկալել էր ռումինական Սոնուս եռյակին եւ սոպրանո Վիկտորյա Պետրոսյանին (Հայաստան), որոնց կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Գուսան Շահենի, Լեւոն Մինասյանի հանրահայտ գործերը եւ հայկական ժողովրդական մեղեդիներ։

Ռումինական Սոնուս եռյակի երգացանկի մեջ առյուծի բաժին են կազմում հայկական մոտիվները՝ շնորհիվ մենակատար Կոսմին Բալեանի ոգեշնչման, ով վերջին երեք տարիներին մասնագիտացել ու ռումինական երաժշտասերին է ներկայացնում հայկական դուդուկը եւ թավ շվին՝ տաղանդաշատ երաժիշտներ Դորու Ռոմանի (թմբուկ, մարիմբա) եւ Լաուրա Ռոմանի (ջութակ) նվագակցությամբ։ Ռումին հանդիսատեսին հայկական երաժշտության առավել ամբողջական պատկեր հաղորդելու նպատակով Սոնուս եռյակն այս անգամ հրավիրել էր սոպրանո Վիկտորյա Պետրոսյանին, ով երաժշտական երեկոն հագեցրեց կոմիտասյան երգացանկի վարպետ կատարումներով։

Ինչպես ռումինական մամուլն է գրում համերգի մասին, Տիմիշոարայի հանդիսատեսը հայտնագործեց “ծիրանի փայտից դուդուկի քնքուշ, թախծոտ, քարերին լացացնող ու երգեցնող մեղեդիները” եւ “հանդիսատեսի համար անակնկալ դարձած հայ երգչուհու խորունկ եւ կարոտալից ելեւէջներով գեղեցիկ ձայնը”։

Համերգի օրը Բանատի ֆիլհարմոնիկի նախասրահում ներկայացվեց նաեւ Հայաստանի մասին պատմող հանրամատչելի գրքույկների եւ նյութերի ցուցադրություն։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: