• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական ջազի երեկո Բուխարեստում

18 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 17-ին Բուխարեստի Ռադիոյի սրահում անզուգական կատարումներով հանդես եկավ տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը: Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Ջազային արվեստի հարյուրավոր սիրահարների գերել էր Համասյանի վիրտուոզ կատարումները դաշանամուրի եւ միքսային նորարար տեխնիկայի զուգակցմամբ: Հայկական ելեւէջների, Կոմիտասի յուրօրինակ ջազային մեկնաբանությունների շնորհիվ („Հով արեք սարեր”, հեղինակային „Վարդավառ” եւ այլն) ռումին ունկնդիրը հայտագործում էր հայկական մեղեդիները: Էկլեկտիկ երաժշտական ճաշակի շնորհիվ Համասյանը սահուն անցումներ էր կատարում հայկական ժողովրդականից ամերիկյան ջազին, պրոգրեսիվ ռոքից դասականին:

Մեկուկես ժամանոց համերգի ավարտին հանդիսականի բուռն օվացիային հայազգի վիրտուոզը պատասխանեց իր հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային բարդ ստեղծագործության կատարմամբ:

Համերգի նախօրեին ռումինական մամուլին տրված հարցազրույցում Տիգրան Համասյանը ներկայացրել է իր ստեղծագործական ծրագրերը, պատմել Shadow Theatre ալբոմի ձայնագրման մասին, վերհիշել Երեւանի ֆիլհարմոնիկ համերգասրահում իր ունեցած առաջին մեծ ելույթը:

Ի դեպ, նախորդ օրը Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես էր եկել եւս մեկ հայազգի վարպետ` հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, որը նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործում է հայկական մոտիվները: Ռումին երաժշտասերներին ծանոթ են նաեւ ռումինական ջազի հայտնի վարպետներ Գաբրիել եւ Կարպիս Դեդեյան եղբայրները, որոնք պարբերական ելույթներով հանդես են գալիս Բուխարեստում եւ Ռումինիայի տարբեր քաղաքներում, անբաժան մասնակիցը լինելով նաեւ հայկական մշակութային միջոցառումների:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: