• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

26 սեպտեմբերի, 2013

Մայրաքաղաք Բուխարեստից բացի, Ռումինիայի տարբեր քաղաքներում շարունակվում են Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումները: Ռոմանի, Բոտոշանի, Յաշի, Կլուժի, Կոնստանցայի եւ ռումինահայերով բնակեցված այլ քաղաքների համար այդ տոնը դարձել է ավանդաբար նշվող կարեւոր միջոցառումներից մեկը:

Անցյալ տարի Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքի քաղաքապետարանի ջանքերով սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ռումինիայի հայկական ընտանիքները ամեն անգամ ապացուցում են իրենց համերաշխությունը եւ տեղական համայնքներում հայերը շատ հայտնի են» միջոցառումը: Միջոցառման շրջանակներում Բոտոշան քաղաքի նախկին քաղաքապետ Ֆլորին Սիմիոն Ենգերը/Florin Simion Egner ընդհանուր գծերով խոսեց Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության, 1991թ. տեղի ունեցած անկախության հանրաքվեի, ինչպես նաեւ հայ-ռումինական ներկայիս հարաբերությունների մասին:

Հաջորդ օրը բուն Բոտոշան քաղաքում Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումն սկսվեց տեղի հայկական եկեղեցում մատուցված պատարագով, որին հաջորդեց 22 տարվա վաղեմություն ունեցող թերթերի եւ փաստաթղթերի ներկայացում: Բոտոշանի միջոցառումները շարունակվեցին խաղողօրհնեքի արարողությամբ եւ հայկական խոհանոցի ներկայացմամբ: Տեղի մարզային գրադարանում կազմակերպվեց նաեւ «Հայերը. Մի ազգի ճակատագիր» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում այցելուները տարբեր գրքերի, թերթերի, փաստաթղթերի եւ լուսանկարների միջոցով հնարավորության ստացան ծանոթանալ Հայաստանի եւ ռումինահայ համայնքի պատմությանը:

Ռումինիայի հյուսիսային Յաշ քաղաքում Հայաստանի Ազգային տոնին նվիրված եռօրյա միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 24-ին, տեղի «Վասիլե Պոգոր» գրականության թանգարանում կազմակերպված «Ճանապարհ Հայաստանի միջով» լուսանկարների ցուցահանդեսով: Երեկոյան Յաշի Ապոլլոնիա համալսարանում Ռումինիայի Հայոց միության Յաշի մասնաճյուղի եւ դոկտ. պրոֆ. Մարիչել Հակոբի/ Maricel Agop ջանքերով տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Հայաստանի անկախության օրվան:

Հոկտեմբերի սկզբին մշակութային միջոցառումներ են ծրագրված Կլուժում եւ Կոնստանցայում: «Տրանսիլվանիայի հայկական արհեստները» խորագրով միջոցառումների շրջանակներում Կլուժ քաղաքում Ֆլաուտո Դոլչե/Flauto Dolce խմբի կողմից կմատուցվի Տրանսիլվանիայի հին հայկական երաժշտության համերգ, ինչպես նաեւ կներկայացվի 19-20-րդ դարերի տրանսիլվանահայ հայտնի պատմաբան եւ հունգարալեզու “Armenia” հանդեսի հիմնադիր խմբագիր Քրիստոֆ Սոնգոթի/Kristof Szongott «Հունգարիայի հայերի ազգագրությունը 1903թ./Etnografia armenilor din Ungaria 1903» գրքի շնորհանդեսը: Կոնստանցայում ծրագրվում է գրական-գեղարվեստական երեկո` ռումինահայ ճանաչված գրող եւ հրապարակախոս Պետրոս Խորասանջյանի/Bedros Horasangian մասնակցությամբ: Տեղի տիկնիկայի թատրոնում կներկայացվեն հայկական ազգային պարեր` ռումինահայ «Վարդավառ» պարային խմբի մասնակցությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: