• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական մշակույթի օրեր Բուխարեստում

20 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 20-ին Բուխարեստի «Դմիտրիե Գուստի»/Dmitrie Gusti Գյուղի ազգային բացօթյա թանգարանում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ, Հայաստանի ազգային տոնի շրջանակներում, Ռումինիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Ռումինիայի Հայոց Միության ու Ռումինահայոց թեմի ջանքերով:

Պաշտոնական բացմանը հայոց պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրանց դերի եւ Ռումինիայի զարգացման մեջ նրանց խոշոր ավանդի մասին ելույթներով հանդես եկան թանգարանի տնօրեն տիկին Պաոլինա Պոպոյուն/Paolina Popoiu եւ Ռումինահայոց միության նախագահ, էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը/Varujan Vosganian: Մշակութային ծրագիրը ներկայացրեցին պատգամավոր, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը/Varujan Pambuccian եւ ծրագրի կազմակերպիչներից երիտասարդ Հրանտ Ջաղինյանը:

Այնուհետեւ անզուգական կատարումներով հանդես եկան Տիմիշոարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ռումին դուդուկահար Կոսմին Բալեանը/Cosmin Balean իր արդեն հայտնի “Սոնուս”/Sonus եռյակով, եւ «Վարդավառ» պարախումբը:
Սեպտեմբերի 21-ին սպասվում են ռումինահայ հանրահայտ դաշնակահար Հարրի Դավիդյանի/Harry Tavitian, իսկ հաջորդ օրը` Կարպիս եւ Գաբրիել Դեդեյան/Garbis, Capriel Dedeyan եղբայրների ջազային համերգները:

Եռօրյա միջոցառումները ներառնում են նաեւ հայկական ավանդական արհեստների, զարդարվեստի, գեղագրության եւ խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Ծրագրի շրջանակներում այցելուները կդիտեն գեղանկարների եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները:

Բուխարեստում Հայկական մշակույթի օրերի մասին ծանուցվում են կենտրոնական փողոցների վահանակների, քաղաքային տրանսպորտի վրա, լրատվամիջոցներով: Հրատարակվել են գրքույկներ, ազդագրեր եւ ծրագրեր:

Հայաստանին նվիրված տոնի եւ հայկական մշակույթի օրերին զուգընթաց Ռումինիայի Արվեստի պատմության միությունը կազմակերպել է Բուխարեստի պատմության նվիրված շրջայցեր` ի պատիվ ռումինահայ հայտնի ճարտարապետներ Գրիգորե եւ Նիկոլաե Չերքեզ/Grigore, Nicolae Cerkez եղբայրների:

Ավելի քան կեսդարյա իր գործունեությամբ Գրիգորե Չերքեզը անջնջելի հետք է թողել ռումինական ճարտարապետության պատմության մեջ: Ունենալով գերազանց պատրաստվածություն եւ հարուտ փորձ շինարարության ոլորտում` նա բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ է թողել, որոնք այսօր զարդարում են մայրաքաղաք Բուխարեստը եւ այլ բնակավայրեր:

Բուխարեստի ճարտարապետության արդիականացման գործում ոչ պակաս ավանդ ունի նաեւ Նիկոլաե Չերքեզը: Նրա անվան հետ են կապվում պետական եւ հանրային խոշոր հաստատությունների կառուցման խրագրերը, ինչպես նաեւ թագավորական պալատների եւ հանրային այգիների վերակառուցումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: