• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական մշակութային երեկո Ռումինիայի Տուլչա քաղաքում

29 հուլիսի, 2013

 Հուլիսի 27-ին Ռումինիայի Տուլչա/Tulcea քաղաքում, “Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ” փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ հայկական երեկո: Տուլչայի նահանգային իշխանությունների հրավերով, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանի եւ Ռումինահայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի/Varujan Pambuccian կողքին միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Տուլչայի նահանգի փոքրամասնություններին նվիրված այս հերթական 8-րդ փառատոնն անցկացվում էր Ռումինիայի կառավարության եւ նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ, որին իրենց մասնակցությունն էին բերել տեղի ռուս, ուկրաինական, իտալական, գերմանական, հունական, թուրք-թաթարական, գնչուական, արըմին եւ վերջապես հայ համայնքային միությունները:

Հուլիսի 27-ի երեկոյան Տուլչայի կենտրոնական հրապարակում իրենց ազգային երաժշտարվեստը ցուցադրեցին տեղի գնչուական գործիքային նվագախումբն ու Բուխարեստի հայկական “Վարդավառ” պարախումբը: Համերգային ծրագրից հետո ցուցադրվեց ռումինահայ ռեժիսոր Ֆլորին Գեւորգյանի/Florin Kevorkian “Մեկ գիշերային սեր”/One Night Love կարճամետրաժ ֆիլմը:

Միջոցառման շրջանակներում, դեսպան Գասպարյանը համագործակցության կապեր հաստատելու շուրջ զրույց ունեցավ Տուլչա նահանգի պրեֆեկտ Լուչիան Սիմիոնի/Lucian Simion հետ: Լուչիան Սիմիոնը, ով միաժամանակ Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահն է, պատրաստակամություն հայտնեց նպաստելու նահանգի եւ Հայաստանի որեւէ մարզի միջեւ կապերի հաստատմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: