• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

27 մայիսի, 2013

Մայիսի 26-ին Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ, որ համատեղ կազմակերպել էին Ռումինիայի Հայոց թեմը, Ռումինիայի Հայոց միությունը եւ Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը:

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցված պատարագից եւ Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին Զորավար Անդրանիկի հուշարձանին:

Տոնական միջոցառումները շարունակվեցին Դուդյան մշակութային կենտրոնում բացված ցուցադրությամբ, որում ներկայացված էին Հայաստանի առաջին Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ դիվանագիտական գրագրության, Բուխարեստում Հայաստանի հյուպատոսության կողմից տրամադրված անձնագրերի, կացության քարտերի, շրջակա երկրներում հայկական դիվանագիտական հիմնարկների արխիվային փաստաղթերի եզակի հավաքածուն:

Ցուցադրությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ.Տաթեւ Եպս.Հակոբյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող եւ լրագրող Վարդան Առաքելյանն արխիվային հետազոտությունների հիման վրա, որ նա ամփոփել է այս տարի լույս տեսած իր „Պատմությունը եւ իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում” աշխատության մեջ, մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Բուխարեստում Հայաստանի Գլխավոր/Պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:

Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով. ելույթ ունեցան երգչուհի Վիկտորյա Պետրոսյանը եւ Ռումինահայոց միության Վարդավառ պարախումբը:

Օրվա խորհրդին ընդառաջ Բուխարեստի Արարատ հրատարակչության կողմից տպագրվել էր “Հայաստանի առաջին հանրապետություն, 28 մայիս 1918” վերտառությամբ գրքույկ:

Տեղեկանք: Ռումինիան, ի շարս Սեւրի հաշտության պայմանագիրն ստորագրած այլ երկրների, Հայաստանի անկախությունը ճանաչել է այդ ակտով, 1920թ. օգոստոսի 10-ին, ինչի մասին վկայում է 1920թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայի ԱԳՆ կողմից կազմված մի տեղեկանք: Սակայն մինչ Սեւրի պայմանագրի ստորագրումը, 1920թ. հունիսի 11-ին Հայաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանյանը նամակով դիմել է դաշնակից երկրներին, այդ թվում նաեւ Ռումինիային, նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին հավատարմագրելու որպես Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Վերջինս իր հավատարմագրերը Ռումինիայի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել 1920թ. սեպտեմբերի 21-ին:
Բուխարեստում բացվել է Հայաստանի Գլխավոր/պատվավոր հյուպատոսություն, որը գործել է նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո, որպես Հայաստանի վտարանդի կառավարության ներկայացուցչություն: Օրինակ, 1925թ. սեպտեմբերի 5-ին Ռումինիայի արտաքին գործերի նախարարին ուղղված մի գրությամբ Փարիզում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը տեղեկացնում է Բուխարեստում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հարություն Խընդիրյանի լիազորությունները դադարեցնելու եւ դրանք ժամանակավորապես Ռումինիայի Հայոց միության նախագահ Արմենակ Մանիսալյանին փոխանցելու մասին եւ խնդրում հավատարմագրել վերջինիս:
Ռումինիայի Դիվանագիտական արխիվներում պահվում են հետաքրքիր եւ բացառիկ նյութեր հայերի եւ հայ-ռումինական հարաբերությունների վերաբերյալ: Դիվանագիտական եւ պատմական մեծ արժեք ներկայացնող այդ փաստաթղթերն ընդգրկում են մի քանի ժամանակահատվածներ`Կոնստանդնուպոլսի Ռումինական դիվանագիտական առաքելությունից ստացված զեկույցներն ու տեղեկանքները 1889-1901թթ. եւ 1915-1916 թթ. հայկական հուզումների եւ ջարդերի վերաբերյալ, եւ հատկապես 1920-ական թվականներին Հայաստանի առաջին Հանրապետության, այնուհետեւ Փարիզի Հայկական պատվիրակության պաշտոնական գրագրությունները Ռումինիայի կառավարության հետ:
Արխիվներում հայերին վերաբերող նյութերը հասնում են մինչեւ 1940-ական թվականները, բացառությամբ Առաջին համաշխարհային պատերազմի մի քանի տարիների, երբ Ռումինիան եւ Թուրքիան գտնվում էին տարբեր ճամբարներում եւ նրանց միջեւ դադարեցվել էին դիվանագիտական հարաբերությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: