• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ Ռումինիայում

24 ապրիլի, 2013

Ապրիլյան այս օրերին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցում են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:

Ապրիլի 24-ին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որտեղ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանի կողքին ներկա էին ռումին ուղղափառ, կաթոլիկ, ղպտի ուղղափառ եւ կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Հոգեհանգստի ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ընթերցվեց Ռումինիայում ՀՀ դեսպանի խոսքը:

“Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դրա հետեւանքների վերացման մերժումն այսօր լուրջ սպառնալիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին, որովհետեւ ցեղասպանության կործանարար հետեւանքները կրել եւ կրում են ոչ միայն վերապրածները եւ նրանց ժառանգները, այլեւ ողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանը: Հայաստանը ենթարկվում է քաղաքական եւ տնտեսական ճնշումների, շրջափակման եւ մեկուսացման, ռազմական սպառնալիքների, ինչն արգելակում է երկրի զարգացումը եւ նրա բնակիչների կյանքի բարելավումը, անապահովության մթնոլորտ ստեղծում եւ մղում շատերին արտագաղթի”, իր խոսքում ասաց Հայաստանի դեսպանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառավարություններին եւ խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում են պայքար մղել մարդատյացության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորումների դեմ: “Միաժամանակ մենք ողջունում ենք միջազգային ընտանիքի այն քաղաքական եւ հասարակական շրջանակներին, պատմաբաններին, հետազոտողներին, գրողներին, լրագրողներին, արտիստներին, ովքեր գիտակից այս հարցի լրջությանը եւ կարեւորությանը, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ արդարություն պահանջում, ասաց նա: Ողջունում ենք հատկապես թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերին` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը եւ շուռ տալու այդ սեւ էջը”:

“Մենք գտնում ենք, եզրափակեց իր խոսքը դեսպան Գասպարյանը, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի եւ կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետեւանքը կարող է լինել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ անջրպետի խորացումը եւ մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը”:

Արարողությունից հետո տեղի ունեցավ արտոնված երթ, որի ընթացքում ռումինահայերը Հայաստանի դրոշներով եւ ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի կենտրոն` Հեղափոխության հրապարակ, հավաքվածներին եւ անցորդներին բաժանելով ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ներկաներին իրենց խոսքը ուղղեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը եւ Սուչավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Պոպովիչը:

Բուխարեստյան միջոցառումները եզրափակեց Հայոց Միության մշակույթի կենտրոնում կազմակերպված հիշատակի երեկոն:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հայտարարությամբ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում հանդես եկավ պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Փամբուկչյանի հայտարարությանը հետեւել էր նիստը վարող Պատգամավորների պալատի փոխնախագահ Էդուարդ Հելվիգի/Eduard Hellvig դրական արձագանքը:

Ապրիլի 24-ին ռումինական TVR1 հանրային հեռուստաալիքը հեռարձակեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն թողարկում Արարատ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանի եւ Կարապետ Խաչատուրյանի մասնակցությամբ` ուղեկցված փաստավավերագրական նյութերի ներկայացմամբ:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան հայաբնակ Կոստանցա/Constanta, Սուչավա/Suceava, Բոտոշան/Botosani, Բակաու/Bacau, Յաշ/Iasi, Կլուժ/Cluj, Գեռլա/Gherla եւ Դումբրավեն/Dumbraveni քաղաքներում:

Կոնստանցայում կազմակերպված հոգեհանգստի արարողությանը հայ համայնքի կողքին ներկա էին նաեւ լեհական եւ գերմանական համայնքային կառույցների ներկայացուցիչները, Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միություն կուսակցության տեղի մասնճյուղի ղեկավարները: Հաջորդած հիշատակի երեկոյին, որին ելույթ ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, տեղի ունեցավ ռումինահայ գրող Վարդան Առաքելյանի “Պատմությունը եւ իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում”գրքի շնորհանդեսը եւ “Մուսա լեռան 40 օրը” ֆիլմի ցուցադրությունը:

Բակաու քաղաքում ապրիլի 22-28-ը ընթացող “Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի” շրջանակներում կազմակերպվել են գրքերի, հանդեսների եւ լուսանկարների ցուցադրություն, “Հայոց ցեղասպանություն. Դարպասներ դեպի անհայտություն” խորագրով գրաֆիկական եւ այլ աշխատանքների մրցույթ-ցուցահանդես:

Կլուժ քաղաքում անցկացված հիշատակի երեկոյին ելույթ ունեցավ Կլուժի ազգագրական թանգարանի տնօրեն Թեոդոր Սալաջեանը/Teodor Salagean. Երեկոն շարունակվեց Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված դասական համերգով:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: