• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի այցը Բուխարեստ

01 ապրիլի, 2013

ՀՀ ԳԱԱ և Ռումինական Ակադեմիայի միջև գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում Բուխարեստում

Մարտի 27-ին մեկնարկեց Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի եռօրյա այցը Բուխարեստ, որ նախաձեռնել էր Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը։ Նույն օրը, Ռումինական Ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև գիտության ոլորտում գործակցության խթանման, բարձրագույն գիտական հաստատությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահը առանձնացրեց Հայաստանում գիտության ոլորտի գերակա ուղղությունները, դրանց զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունը, ներկայացրեց առանձին նախագծեր։ Ռումինական կողմը, գնահատելով հայ ժողովրդի գիտական բարձր պոտենցիալը և էական ներդրումը ոչ միայն ազգային, այլև ռումինական գիտության զարգացման գործում, կարևորեց գիտական համագործակցությանը նոր շունչ հաղորդելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց խթանել գործնական շփումները երկու երկրների գիտնականների և գիտական հաստատությունների միջև։

Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ և Ռումինական Ակադեմիայի նախագահները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև Գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինական Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ։

Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդած ելույթների ժամանակ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության մասին՝ ակնածանք հայտնեց ռումինացիներին իրենց հողում հանգրվանած հայ ժողովրդի զավակների համար ստեղծագործական բեղմնավոր միջավայր ապահովելու համար։ ՀՀ ԳԱԱ նախագահը առաջարկեց ստորագրված համաձայնագիրը առավել առարկայացնելու և կյանքի կոչելու նպատակով, առաջիկայում աշխատանքային ծրագրեր հաստատել երկու երկրների գիտական ակադեմիաների առանձին ինստիտուտների միջև։

Եռօրյա այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ Միկրոտեխնոլոգիաների ազգային ինստիտուտում, Ռումինիայի Ազգային արխիվում, Ռումինական Ակադեմիայի գրադարանում ու Ռումինիայի պատմության ազգային թանգարանում, ուր պահվում են հայերին առնչվող նյութեր, այցելություններ Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան: եւ Կոտրոչենի թանգարան։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ նաեւ հայ համայնքի հետ, ուր հայապահպանության հարցերով մտքեր փոխանակեց Հայոց միության նախագահ, սենատոր, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի եւ համայնքի երեւելի այլ գործիչների հետ:

Մեկուկեսդարյա պատմություն ունեցող Ռումինական ակադեմիայի անդամ են եղել մոտ մեկուկես տասնյակ ռումինահայեր, որոնց մեջ հայտնի անուններից են գրականագետ ԿարապետԻբրաիլեանուն, նշանավորմաթեմատիկոս եւ մանկավարժ, կրթական համակարգի բարեփոխիչ, ակադեմիկոս, հետագայում նաեւ նախարար ՍպիրուՀարեթը, տնտեսագետ եւ նախարար Վիրջիլ Մաջարուն,  գերոնտոլոգ ԱննաԱսլանը,կոմպոզիտոր ՄիհաիլԺորան: 2012թ. նոյեմբերին Ռումինական ակադեմիայի հետմահու անդամի կոչում շնորհվեց նշանավոր հայագետ Հակոբ Ջոլոյան Սիրունուն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: