• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Հ. Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի Ազգային կրթության նախարար Ռ.Պրիկոպիեի հետ

25 հունվարի, 2013
Դեսպան Հ. Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի Ազգային կրթության նախարար Ռ.Պրիկոպիեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ հունվարի 25-ին դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի/Remus Pricopie հետ:

Հանդիպման ընթացքում, որը կրում էր բաց եւ գործնական բնույթ եւ անցավ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվեցին երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության առկա ծրագրերը եւ նախանշվեցին նոր ուղղություններով փոխգործակցության հեռանկարները: Կողմերը քննության առան “Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում 2011-2015թթ. համագործակցության մասին ծրագրով” իրականացվող կետերը` մասնավորապես, հայ ուսանողներին ռումինական կրթաթոշակների տրամադրման, դրանց թվի ավելացման ի հաշիվ պատմաբանասիրական մասնագիտությունների, Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասավանդման պայմանների բարելավման, ինչպես նաեւ որպես խթանիչ միջոց ռումին ուսանողների համար հայոց լեզվի դասագրքի հրատարակման հարցերը: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով համաձայնագրով նախատեսված ծրագրերի ընթացքի վերաբերյալ, կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ ջանքեր գործադրել դրանց ընդլայնման եւ փոխլրացման ուղղությամբ: Դեսպան Գասպարյանը, մասնավորապես կոչ արեց, փոխադարձության սկզբունքով առաջնորդվելով, խրախուսել ռումին ուսանողներին հայաստանյան կրթաթոշակներին մասնակցելու հարցում: Բարձրացվեց նաեւ դասագրքերում եւ հանրագիտարաններում միմյանց երկրների պատմության, աշխարհագրության, ինչպես նաեւ տնտեսական եւ քաղաքական զարգացման վերաբերյալ վավերագրական նյութերի փոխանակման հարցը:

Անդրադարձ կատարվեց նաեւ գիտատեխնիկական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես 2011թ. ապրիլի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանի Բուխարեստ կատարած այցի շրջանակներում երկու նախարարությունների միջեւ ստորագրված “Գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրով” նախատեսված գործողություններին, ինչպես նաեւ Ռումինական Ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ակադեմիայի միջեւ նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Զրուցակիցները խրախուսեցին նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու մտադրությունը:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց Բոլոնիայի գործընթացի շրջանակներում երկու երկրների միջեւ ձեւավորված ակտիվ կապերը, ուր նախարար Պրիկոպիեն վերահաստատեց Ռումինիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին: Դեսպան Գասպարյանը հույս հայտնեց, որ 2015 թ. Երեւանում անցկացվելիք Բոլոնիայի գործընթացի նախարարների համագումարին Ռումինիան, որպես նախորդ նախագահող, կլինի այդ միջոցառման պատվավոր հյուրերից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: