• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Հ. Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի մշակույթի նախարար Դ. Բարբուի հետ

22 հունվարի, 2013

Ս/թ հունվարի 21-ին, դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի նոր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում տեսակցեց մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի/Daniel Barbu հետ:

Գործնական եւ բաց զրույցի ընթացքում գոհունակությամբ նշելով երկուստեք պարբերական շփումների առկայությունը եւ կարեւոր իրադարձություններով լի մշակութային կյանքը` կողմերը մանրամասն քննարկեցին ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ միջոցառումների, մասնավորապես ընթացիկ տարում Բուխարեստում միջազգային գիտաժողովի անցկացման եւ Բուխարեստի Արվեստի ազգային թանգարանում ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների վիճակը եւ պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա անելիքների շուրջ:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ “Մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին” 2011-2015թթ. ծրագիրը, որն, ըստ ռումինական կողմի, ամենահագեցածներից է, զրուցակիցներն անդրադարձան նախանշված ուղղություններով համապատասխան միջոցառումների իրականացման հեռանկարներին: Այս առումով նպաստավոր օղակ համարվեց Բուխարեստում եւ ռումինական այլ քաղաքներում գործող հայկական թանգարանների եւ մշակութային միությունների գործող ցանցը, ինչպես նաեւ ռումինական տարբեր հաստատություններում պահվող հայերի վերաբերյալ հարուստ նյութերը եւ հայկական արժեքները, որոնց ուսումնասիրման, պահպանման եւ վերարժեքավորման համար պահանջվում են համատեղ ջանքեր:

Ուրվագծվեցին նաեւ թատրոնի, կինոյի եւ գրականության բնագավառներում մի շարք համատեղ ծրագերի իրականացման հեռանկարները:

Դեսպանը Դ. Բարբուին փոխանցեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը Հայաստան պաշտոնական այց կատարելու վերաբերյալ, որը ռումին նախարարն ընդունեց պատրաստակամությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: