• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Համլետ Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ

18 հունվարի, 2013

Ս/թ հունվարի 18-ին, դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի նոր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում առաջինը տեսակցեց էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ: Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում, ուր դեսպանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորեց ռումինահայ նախարարին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Ոսկանյանն իր այս կարեւոր դիրքում կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի առավել զարգացմանը եւ խորացմանը:

Այնուհետեւ հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք կարեւորություն տրվեց տնտեսության բնագավառում համագործակցության խորացմանը, քննարկվեցին փոխգործակցության առկա ձեւաչափերը եւ ուրվագծվեցին հեռանկարները: Հաշվի առնելով, որ Ռումինիայի նոր կառավարության կազմում այսուհետեւ Ոսկանյանն է գլխավորելու հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովը, զրուցակիցներն անդրադարձ կատարեցին 2011թ. մարտին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի Արձանագրությամբ նախանշված գործողությունների եւ ծրագրերի իրագործման ընթացքին եւ քննարկվեցին ընթացիկ տարում Երեւանում նախատեսված 4-րդ նիստին առնչվող հարցերը:

Համագործակցության հնարավոր ուղղությունների առումով, ուշադրության առնվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2011թ. սեպտեմբերին Բուխարեստ կատարած այցի ընթացքում արված առաջարկները, որոնք ընդգրկում են ՏՏ, քիմիական արդյունաբերության, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտները:

Երկու երկրների միջեւ գրանցված տնտեսական ակտիվությունը գնահատելով ոչ բավարար եւ առկա հնարավորություններից ցածր, զրուցակիցները նախանշեցին փոխգործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը, մասնավորապես, Միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ակտիվացում, Զարգացման Հայկական գործակալության եւ Ռումինիայի առեւտրի եւ օտարերկրյա ներդրումների զարգացման կենտրոնի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրում, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության խրախուսում, բիզնես ֆորումների անցկացում, ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին փոխադարձ մասնակցություն, հնարավոր փոխադարձ ներդրումների հայտնաբերում եւ խրախուսում:

Այս առումով լրացուցիչ օղակ համարվեց նաեւ երկու երկրների միջեւ անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հնարավորությունները:

Կողմերը շոշափեցին նաեւ միջազգային տնտեսական կառույցներում համագործակցության հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: