• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կապերի ընդլայնում ռումինական եւ հայկական քաղաքների միջեւ

19 նոյեմբերի, 2012

Ս/թ նոյեմբերի 17-18-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը այցելեց Բակաու նահանգի Թիրգու Օկնա/Targu Ocna քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Շտեֆան Սիլոկիի/Stefan Silochi հետ: Նոյեմբերի 18-ի առավոտյան քաղաքային խորհրդի անդամների հետ ընդլայնված հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաեւ Ռումինիայի պաշտպանության նախարարի տեղակալ, պետքարտուղար Դան Տատարուն/Dan Tataru, առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանան, գրող եւ լրագրող Վարդան Առաքելյանը:

Հանդիպման ժամանակ, խոսելով այդ տարածքներում, մասնավորապես Թիրգու Օկնայում հայերի պատմական ներկայության եւ տեղական կյանքի տարբեր ոլորտներում նրանց նշանակալի ներդրման մասին, քաղաքապետը եւ հայ համայնքի ղեկավարները պայմանավորվեցին համատեղ ուժերով նոր շունչ հաղորդել հայկական կյանքին, խնամք տանել տեղի հայկական եկեղեցու եւ հիշատակի այլ վայրերի նկատմամբ: Դեսպան Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի եւ Ռումինիայի քաղաքների միջեւ ծայր առած համագործակցությունը, ինչը նոր հնարավորություններ է բացում կապերի խորացման առումով:

Այնուհետեւ նեղ կազմով հաջորդած քննարկմանը դեսպան Գասպարյանի եւ քաղաքապետ Սիլոկիի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Թիրգու Օկնայի եւ հայկական մի բնակավայրի միջեւ գործընկերական կապ հաստատելու ուղղությամբ:

Հայկական եկեղեցում մատուցված պատարագից հետո հայ եւ ռումին պաշտոնյաները, տեղի հասարակության եւ Ռումինիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի հետ այցելեցին Թիրգու Օկնայի եղբայրական գերեզմանոց եւ հարգանքի տուրք մատուցեցին ֆաշիզմի դեմ պայքարում զոհված սովետական մարտիկների, այդ շարքում նաեւ հայ զինվորի հիշատակին:

Նախորդ օրը երեկոյան, Ռումինիայի Հայոց թեմի ձեռնարկած ռումինահայերի պարբերական հավաքների շրջանակում, Թիրգու Օկնայում ներկայացվել էր Ֆլորին Սիմիոն Էգների/Florin Simion Egner եւ Վիորիկա Պոպայի/Viorica Popa եռահատոր գրքույկները, նվիրված ռումինահայ ամենահին համայնքներից մեկի` Բոտոշանի հայության եւ հայկական հաստատությունների պատմությանը:

Տեղեկանք: Թիրգու Օկնան գտնվում է Ռումինիայի Մոլդովա շրջանի Բակաու նահանգում: Ունի մոտ 13.5 հազ. բնակիչ: Այն Ռումինիայի աղի արդյունահանման կենտրոններից է, ազգային նշանակության տուրիստական եւ առողջարանային վայր` իր բարենպաստ կլիմայական պայմանների, հանքային ջրերի, գեղատեսիլ բնության եւ պատմական հուշարձանների շնորհիվ:

18-րդ դարի վերջին Թիրգու Օկնայում գոյություն ուներ ազդեցիկ հայ համայնք, որի շառավիղներն ապրում են նաեւ այսօր: Տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոտ 1765թ. եւ վերակառուցվել է 1820-1825թթ.:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: