• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հակոբ Սիրունին հետմահու ընտրվեց Ռումինական Ակադեմիայի անդամ

16 նոյեմբերի, 2012
Հակոբ Սիրունին հետմահու ընտրվեց Ռումինական Ակադեմիայի անդամ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինական Ակադեմիան ս/թ նոյեմբերի 15-ի իր ընդհանուր ժողովում Ակադեմիայի հետմահու անդամի կոչում շնորհեց նշանավոր պատմաբան, արեւելագետ եւ հայագետ Հակոբ Սիրունուն:

Երիտասարդ տարիներին Կ. Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ «Նավասարդ» տարեգրքի համահրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն` այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին: Բազմակողմանի հետաքրքրությունների տեր գործիչը Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, մեղադրվելով ազգայնական գաղափարների համար, 1945թ. աքսորվում է Սիբիր, որտեղից տասը տարի հետո վերադառնալով Ռումինիա, կրկին նվիրվում է գիտությանը եւ հասարակական գործունեությանը:
Վերջին տարիներին ռումինական գիտական եւ հասարակական շրջանակներում աճել է հետաքրքրությունը Հակոբ Սիրունու հանդեպ: Ռումինական ակադեմիական շրջանակներում եւ մամուլում քննարկվում էր նշանավոր գիտնականի վաստակի հետմահու պատշաճ գնահատման հարցը: Ռումինահայոց միությունը, եկեղեցին եւ Հայաստանի դեսպանությունը նույնպես հետեւողական ջանքեր են գործադրում այս ուղղությամբ:

Հատկապես ծավալուն գործ է կատարել ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանը, ով անցյալ տարի հրատարակեց „Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը” ուսումնասիրությունը/Vartan Arachelian, Siruni-Odiseea unui proscris, Editura Niculescu, Bucuresti, 2011, 256 էջ, նրա իսկ նախաբանով լույս տեսավ նաեւ „Հակոբ Ջոլոյան Սիրունի. Հայ գիտնականի աշխատանքը Ռումինիայում” բիբլիոգրաֆիական հատորը /Munca unui savant armean in Romania. Hagop Djololian Siruni, Buciresti 2008, 448 էջ:

Վարդան Առաքելյանը մանրակրկիտ հետազոտություն է կատարել ռումինական պետական արխիվներում, Ռումինիայի ԱԳՆ, ինչպես նաեւ Սեկուրիտատեի արխիվներում ու այլ հանրային եւ մասնավոր հավաքածուներում`պարզելու համար Սիրունի մարդու, ազգային նվիրյալ գործչի եւ հմուտ գիտնականի բարդ ուղին:

Դեսպան Համլետ Գասպարյանի կարծիքով, վերջին հետազոտությունները, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգության ու հարուստ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը:

Նշենք, որ մեկուկեսդարյա պատմություն ունեցող Ռումինական Ակադեմիայի անդամ են եղել մի շարք ռումինահայեր, որոնց մեջ` գրականագետ եւ տեսաբան Կարապետ Իբրաիլեանուն/Garabed Ibraileanu (1871-1936), տնտեսագիտական մտքի մեծերից Վիրջիլ Մաջարուն/Virgil Madgearu (1887-1940), մեծ մտածող, մաթեմատիկոս, կրթական համակարգի բարեփոխիչ Սպիրու Հարեթը/Spiru Haret (1851-1912), աշխարհահռչակ գերոնտոլոգ Աննա Ասլանը/Ana Aslan (1897-1988): 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: