• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ռումինիայում հայերի ներկայությանը նվիրված դասախոսություն Բուխարեստում

12 դեկտեմբերի, 2011
Ռումինիայում հայերի ներկայությանը նվիրված դասախոսություն Բուխարեստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ դեկտեմբերի 10-ին ռումինական Կալեա Վիկտորիա հաստատության նախաձեռնությամբ Բուխարեստի Հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ դասախոսություն ռումինական տարածքների վրա հայոց ներկայության վերաբերյալ: Պատմական գիտությունների դոկտոր տիկին Ջորջետա Ֆիլիտին/Georgeta Filitti եւ Հայր Եզրասը/P. Ezras, Paul Bogdan հետաքրքրասեր ռումին ունկնդիրներին ներկայացրեցին 10-րդ դարից ի վեր ռումինական հողերի վրա հաստատված հայերի պատմությունը, նրանց խոշոր ավանդը երկրի զարգացման մեջ մշակութային, հոգեւոր, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում:

Համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի խաղացած յուրահատուկ դերի մասին խոսքերով հանդես եկան Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Այնուհետեւ ռումին ունկնդիրներն այցելեցին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Հայոց եկեղեցի, ծանոթացան Հայոց թանգարանի եւ գրադարանի հետաքրքիր եւ հարուստ նյութերին:

Կալեա Վիկտորիա հաստատությունը/Fundatia Calea Victoriei/ հիմնվել է 2008թ. եւ ռումին երիտասարդության ու հասուն տարիքի ունկնդիրների համար կազմակերպում է դասախոսություններ եւ մշակութային միջոցառումներ պատմության եւ հումանիտար այլ ոլորտների վերաբերյալ, որտեղ հանդես են գալիս հայտնի գիտնականներ, հետազոտողներ եւ մշակութային ու հանրային գործիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: