• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում շարունակվում են Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումները

24 հոկտեմբերի, 2011

Հայաստանի անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ս/թ հոկտեմբերի 22-ին Բուխարեստի Հրեական պետական թատրոնի սրահում համերգով հանդես եկավ Բուլղարիայի Շումեն քաղաքի “Կռունկ” երգչախումբն ու “Սիրվարդ Չիլինգիրյան” պարային խումբը:

Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության եւ Շումենի “Երեւան” կրթամշակութային միության համատեղ ջանքերով: Համերգին ներկա էին հարյուրավոր ռումինահայեր Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանի եւ Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի գլխավորությամբ: Ներկա էին նաեւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Ավագ Վրդ. Հովակիմյանը եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Շումենի հիսուն հոգուց բաղկացած հայկական երաժշտախբի համերգային ծրագրում, որը խնամքով կազմել էին պարախմբի գեղարվեստական ղեկավար Կարապետ Կարապետյանը եւ խմբավար Էլիզաբեթ Մաջարյանը, ընդգրկված էին հայկական ժողովրդական երգեր ու պարեր, հայկական դասական երաժշտական գանձարանի կտորներ, ինչպես նաեւ բուղարական ու ռումինական խմբերգեր:

Համերգից հետո կայացած հավաքույթի ընթացքում համայնքային ղեկավարները եւ Հայաստանի դեսպանը ողջունեցին այս նախաձեռնությունը, պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտացնել շփումները բուլղարահայ եւ ռումինահայ հարեւան համայնքների միջեւ նման մշակութային ծրագրերի փոխանակման միջոցով`նպատակ ունենալով երիտասարդությանն առավել ներգրավել հայկական կյանքում եւ խթանել կապերը Եվրոպայի հայ համայնքների, ինչպես նաեւ Հայաստանի միջեւ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: