• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծ համերգ Բուխարեստի Աթենեում սրահում` նվիրված Հայաստանի Ազգային տոնին

29 սեպտեմբերի, 2011

Ս/թ սեպտեմբերի 28-ին, Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման/Atheneul Roman ֆիլհարմոնիկ սրահում տեղի ունեցավ մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության եւ հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի զույգ տոներին: Լեփ լեցուն դահլիճում, 800 հրավիրյալների առջեւ ելույթ ունեցան օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ինչպես նաեւ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

Համերգից առաջ ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան, ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Հայաստանի Ազգային տոնին նվիրված երեկոյին ներկա էին Ռումինիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, հոգեւոր պետեր, գործարար միջավայրի, մտավորական եւ ստեղծագործական շրջանակների դեմքեր, ինչպես նաեւ բազմաթիվ ռումինահայեր` Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի գլխավորությամբ:

“1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիան առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, մի քանի օր անց, դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Համաձայնագիր: Երկու երկրների մեջ սկիզբ առան հագեցած հարաբերություններ: Հարաբերությունների նման ընթացքը պատահական չէ, ռումին եւ հայ ժողովուրդների միջեւ գոյություն ունեն դարավոր սերտ կապեր. մենք մեկս մյուսին ընկալում ենք որպես յուրային, մոտ հոգեպես, պատմությամբ եւ մշակույթով”, իր խոսքում ասաց Հայաստանի դեսպանը:

Երեկոյին Բարսեղ Թումանյանի կատարմամբ հնչեցին եւրոպացի եւ ռուս կոմպոզիտորների հանրահայտ օպերային արիաներ, ինչպես նաեւ Կոմիտասի Հայաստանը եւ Տիգրան Չուխաջյանի Արշակի արիան: Երիտասարդ խոստումնալից դաշնակարուհի Լուսինե Խաչատրյանը կատարեց Առնո Բաբաջանյանի Վաղարշապատի պարը, Դաշնամուրային պատկերները եւ Էդվարդ Միրզոյանի Պոեմը: Հայկական ավանդական եւ հոգեւոր երաժշտության թեմաների վարպետ մեկնաբանություններով երեկոն փակեց հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

Համերգից հետո տրված ընդունելությանը ներկա բարձրաստիճան հյուրերը եւ երաժշտական քննադատները բարձր գնահատեցին խնամքով կազմված ծրագիրը եւ հայ արտիստների կատարումները:

Մինչ այդ, Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումներ էին տեղի ունեցել Ռումինիայի տարբեր քաղաքներում. սեպտեմբերի 9-11-ին Գեորգենում/Gheorgheni, ուր անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, սեպտեմբերի 21-ին` Կոնստանցայում/Constanta, ուր տեղի Արհմիությունների մշակույթի տան սրահում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված դասախոսություն եւ գեղարվեստական ծրագիր:

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, դեսպան Համլետ Գասպարյանի ստորագրությամբ, սեպտեմբերի 21-ին հոդված էր լույս տեսել Բուխարեստի Nine O’Clock անգլալեզու օրաթերթում: Տոնական համերգից առաջ եւ հետո դեսպան Գասպարյանը հարցազրույցներ տվեց ռումինական TVR1 հեռուստատեսության ծրագրերին: Երեկոյի նախօրյակին համերգի վերաբերյալ ռումինական մամուլով եւ ռադիոյով հարցազրույցներ անցկացվեցին դաշնակահար Հարրի Դավիդյանի հետ:

Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ Ռումինիայի Խորհրդարանի ղեկավարության, նախարարների, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների եւ անհատների անունից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: