• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագրի ստորագրում Բուխարեստում

08 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 8-ին Ռումինիայի ԱԳՆ-ում Ռումինիայի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Անտոն Նիկուլեսկուն/Anton Niculescu եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը ստորագրեցին Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիր:

Ծրագիրը, որ բխում է 1994թ. սեպտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի դրույթներից, 2011-2015թթ. համար ընդգրկում է միջոցառումների լայն ցանկ:

Մասնավորապես, կողմերը կխրախուսեն թատրոնի, կինոյի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության, թանգարանային գործի, թանգարանային և ճարտարապետության ուսուցման բնագավառներում համագործակցությունը, համատեղ ջանքերով կնախաձեռնեն ռումինահայ համայնքի պատմության հետ կապված պատմական հուշարձանների ցուցակագրման ծրագիր, կփոխանակեն իրենց երկրների պատմամշակութային ժառանգությանը վերաբերող ցուցահանդես, կիրականացնեն համագործակցության ծրագիր ազգային մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության բնագավառների հաստատությունների միջև, ինչպես նաեւ կհամագործակցեն Եվրոպայի խորհրդի առաջարկած մշակութային ծրագրերի շրջանակներում:

Ծրագիրը նախատեսում է լայն համագործակցություն կրթության բնագավառում, մասնավորապես, բուհական եւ հետբուհական ուսուցման կրթաթոշակների փոխանակման միջոցով: Ծրագրի առանցքային կետերից մեկը փոխադարձաբար հայերեն եւ ռումիներեն լեզվի, գրականության, հայագիտության և ռումինագիտության ուսումնասիրությունն է Երևանի եւ Բուխարեստի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդեն մի քանի տարի Երեւանի Բրյուսովի անվ. Լեզվագիտական համալսարանում հաջողությամբ դասավանդվում է ռումիներեն, նախատեսվում է այս ուսումնական տարվանից Բուխարեստի համալսարանում վերսկսել հայոց լեզվի դասընթացները:

Ծրագիրը նախատեսում է նաեւ համագործակցության զարգացում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության վերաբերյալ ուղղակի համաձայնագրի հիման վրա:

Ծրագրով համագործակցություն է նախատեսվում զանգվածային լրատվամիջոցների բնագավառում` մինչեւ այժմ կնքված պայմանագրերի նորացման միջոցով, ինչպես նաեւ երիտասարդության եւ սպորտի ոլորտում, մասնավորապես, երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև ուղիղ կապերի հաստատման, համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով:

Ծրագրի ստորագրմանը նախորդեց Համլետ Գասպարյանի եւ Անտոն Նիկուլեսկուի առանձնազրույցը, որի ժամանակ կողմերը նշեցին, որ ներկա ծրագիրը կշարունակի եւ կընդարձակի այն համագործակցությունը, որ տարիներ ի վեր հաջողությամբ ծավալվում է երկու երկրների միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում:

Ողջույնի իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում անդրադառնալու դարերի ընթացքում ստեղծված երկու ժողովուրդների համատեղ ժառանգության հարցերին, որն այսօրվա սերունդների համար խիստ ուսանելի է` որպես փոխըմբռնման եւ հանդուրժողականության, մշակութային փոխազդեցության լավագույն օրինակ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: