• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում

27 մայիսի, 2011
Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ մայիսի 26-ին Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը/Taner Akcam, Clark University, USA եւ Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն/Հարություն Գեւորգյանը/Raymond Kevorkian, Université Paris-VIII-Saint-Denis: Գիտաժողովին ներկա էին Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն/Ion Iliescu, ինչպես նաեւ ռումինական քաղաքական-հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հեռուստատեսությունը, մամուլը:

„Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր” խորագրով գիտաժողովը բացեց Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Դան Բերինդեյը/Dan Berindei, հյուրերին ողջունեց եւ ներկայացրեց սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած „Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն”/The Armenian Genocide: A Complete History ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը „Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916” զեկույցում անդրադարձավ հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր „Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք” զեկույցի մեջ մեկնաբանեց արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները ներքին եւ արտաքին առումով:

Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն ողջունեց հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը` համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարեւոր օղակ:
Նույն օրը կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել էին ռումիանական TVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ նրանք խոսեցին ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվեց հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:

Մայիսի 27-ին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպում ունեցան Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում/Museum of the Romanian Peasant տեղի ունեցավ Թաներ Աքչամի „Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը”/A Shameful Act: The Armenian Genocide and the Question of the Turkish Responsability գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:

Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: