• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում տեղի ունեցավ Վարդան Առաքելյանի „Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը” գրքի շնորհանդեսը

26 մայիսի, 2011

Ս/թ մայիսի 26-ին ռումինական Bookfest 2011 գրքի տոնավաճառի շրջանակներում, Բուխարեստի Romexpo-ի հրատարակչությունների սրահում կայացավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանի „Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը” գրքի ներկայացումը/Vartan Arachelian, Siruni-Odiseea unui proscris, Editura Niculescu, Bucuresti, 2011, 256 էջ: Ռումինահայ նշանավոր մտավորական Հակոբ Սիրունու կյանքին եւ գործունեությանը նվիրված այդ կարեւոր աշխատության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծուհի Անա Բլանդիանան/Ana Blandiana, դեսպան Համլետ Գասպարյանը եւ Զարեհ վրդ. Պարոնյանը: Հայաստանի դեսպանը հույս հայտնեց, որ այս աշխատությունը, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգությունն ու հարուստ արխիվային փաստաթղթերը կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը:

Երիտասարդ տարիներին Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ «Նավասարդ» տարեգրքի համահրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն` այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին: Բազմակողմանի հետաքրքրությունների տեր գործիչը Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, 1945թ. աքսորվում է Սիբիր, որտեղից տասը տարի հետո վերադառնալով Ռումինիա, կրկին նվիրվում է գիտությանը եւ հասարակական գործունեությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: