• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինահայերը դժգոհություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ նախագահ Տրայան Բասեսկուի Բաքվում արած հայտարարությունների կապակցությամբ

10 մայիսի, 2011

Լեռնային Ղարաբաղին վերաբերյալ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի ս/թ ապրիլի 18-19-ին Բաքվում արած հայտարարությունն առաջացրել է ռումինահայերի վրդովմունքը: Այս կապակցությամբ Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը ս/թ ապրիլի 22-ին ռումինական Money Channal հեռուստաալիքով հրավիրվեց լրագրող Դան Ապոստոլի/Dan Apostol Աշխարհը շարժման մեջ հաղորդմանը: Հաղորդման ժամանակ, որը տեւեց մոտավորապես կես ժամ, Վարուժան Ոսկանյանը հանգամանալից խոսեց Լեռնային Ղարաբաղի, հայոց ցեղասպանության եւ Ռումինիայի դիրքորոշման մասին: Հաղորդման սկզբում ներկայացվեց Բասեսկուի հայտարարությունը, Հայաստանի պաշտոնական արձագանքը եւ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը:

Հարցազրույցի սկզբում պրն Ոսկանյանը նշեց, որ առաջին անգամն է մասնակցում Ռումինիայում հայերին վերաբերող արտաքին քաղաքական հարցի քննարկման, եւ առաջին անգամ էլ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Ռումինահայ համայնքն իր դիրքորոշումը հայտնի ռումին պաշտոնյաների արտաքին քաղաքական որոշ հայտարարությունների կապակցությամբ:

Պատասխանելով հարցերին` պրն Ոսկանյանն ասաց, թե Ադրբեջանում Ռումինիայի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին եղավ շատ անհարմար պահի: Ապրիլի 24-ին, Սուրբ Զատիկի օրը, հայերը նշում են 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը եւ նախագահի հայտարարությունն անարդարացի էր պատմական տեսանկյունից:

Ներկայացնելով Ղարաբաղի հիմնահարցի համառոտ պատմությունը` Վարուժան Ոսկանյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել է 1921-22թթ., երբ բոլշեւիկյան կառավարությունը որոշեց, որ Հայաստանի պատմական տարածքներ Ղարաբաղը եւ Նախիջեւանը տրվեն Ադրբեջանին:

Բասեսկուն, որը պատմական հիմնավորումներ է տալիս մի բանի, որ տեղի է ունեցել 20-ական թվականներին, պետք է նմանություններ անի Ռումինիայի պատմության հետ: 1918թ. նոյեմբերին ռումինական ազգային կուսակցությունը հռչակեց Տրանսիլվանիայի ռումինացիների ինքնորոշման իրավունքը, որը հետագայում Ալբա Յուլիայի հռչակագրի հիմք հանդիսացավ: Բոլորովին բնական չէ, երբ Ռումինիայի նախագահը, որը ներկայացնում է ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա ստեղծված պետություն, մերժում է միջազգային իրավունքի այս սկզբունքը, ասաց Վ. Ոսկանյանը:

Լրագրող Դան Ապոստոլը այս հայտարարությունները բացատրեց Ադրբեջանի հետ Ռումինիայի տնտեսական շահերով, որին ի պատասխան Վ. Ոսկանյանն ակնարկեց, թե միայն Ռումինիան չէ, որ տնտեսական շահեր ունի Ադրբեջանի հետ, բայց Ռումինիան աշխարհի միակ երկիրն է, որի ղեկավարը նման հայտարարություն է անում:

Մինչդեռ, Վ. Ոսկանյանի համոզմամբ, Ռումինիան պետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք նշել են միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներ բանակցությունների համար. տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում:

Մայիսի 13-ին Ռումինահայոց միության կողմից տարածվեց հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասվում է.

„Ռումանահայ համայնքը ապշած է և իր անհանգստությունը կհայտնե Ռումանիո նախագահ պարոն Թրայան Պըսեսքուի վերջերս Պաքու կատարած այցի ընթացքին ըրած հայտարարություններու կապակցությամբ, ըստ որուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը կրնա ըլլալ այդ տարածքի վերադարձը Ատրպեճանի ենթակայության տակ:

Որպես ԵԱՀԿ անդամ, Ռումանիա միշտ պաշտպանեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահներուն համահեղ հերթական հայտարարությունները խաղաղ լուծման հիմքին կդնեն միջազգային իրավունքի սկզբունքները, որոնցմե կընդգծեն տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդներու ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Կողմնակալ ոևէ կեցվածք կամ կողմերեն միայն մեկի շահերը պաշտպանող ոևէ լուծում կհակասե եվրոպական ատյաններու որոշումներուն և կվարկաբեկե խաղաղության գործընթացը:

Ռումանահայ համայնքը այն կարծիքին է, թե հաշվի առնելով ռումեն և հայ ժողովուրդներու միջև առկա դարավոր բարեկամության ավանդույթները, հարավային Կովկասի պետություններուն հետ Ռումանիո հաստատած լավ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային հանձնարարությունները, ռումանական պետությունը պետք է որդեգրե հավասարակշռված, չեզոք և հետևողական դիրքորոշում մը, որը չօրինականացնե ստալինյան բռնակալության անարդարությունները և համապատասխանե ԵԱՀԿ անդամի իր կարգավիճակին”:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: