• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ

23 փետրվարի, 2011

Ս/թ փետրվարի 23-ին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ: Զրույցին մասնակցում էր նաեւ Ակադեմիայի փոխնախագահ Մարիուս Սալան:

Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում խոսվեց գիտության բնագավառում համագործակցություն հաստատելու եւ նախկին գիտական կապերը վերականգնելու մասին: Այդ կապակցությամբ ԳԱ նախագահ Իոնել Հայդուկը հիշեցրեց, որ դեռեւս 1998թ. հուլիսին Երեւանում երկու ակադեմիաների միջեւ ստորագրվել է Հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել մի շարք բնագավառներում, մասնավորապես ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, քիմիա-կենսաբանական եւ հումանիտար ճյուղերում համատեղ գիտական ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաեւ համակարգչային ցանցային ենթակառուցվածքների ստեղծման միջոցով գիտական տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ:

Ռումինական ԳԱ ղեկավարները, գոհունակությամբ նշելով 2008թ. Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Ռումինական Ակադեմիայում, որն իրականացվել էր Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին վերականգնելու Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապերը:

Անդրադառնալով հայ-ռումինական պատմական դարավոր կապերին եւ գիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող կուտակված հարուստ նյութին` քննարկվեց նաեւ մշակութային այդ համատեղ հարուստ ժառանգությունը վերարժեւորելու եւ գիտական ու հասարակական լայն շրջանակներին ներկայացնելու հնարավորությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: