• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կլուժ-Նապոկա քաղաքի «Սուրբ Հովսեփ» հունա-կաթոլիկ եկեղեցում անցկացվեց Սուրբ պատարագ՝ նվիրված նահատակների հիշատակին

05 մարտի, 2023
Մարտի 5-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին Կլուժ-Նապոկա քաղաքի՝ 20-րդ դարի նահատակներին նվիրված «Սուրբ Հովսեփ» հունա-կաթոլիկ եկեղեցում մասնակցեցին բոլոր նահատակների՝ այդ թվում և հայոց ցեղասպանության, Սումգայիթի ու Բաքվի կոտորածների զոհերի, Արցախյան պատերազմների ու Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների, հիշատակին նվիրված Սուրբ պատարագին։
 
Շնորհակալություն հայտնելով եկեղեցու հոգևոր դասին հատուկ պատարագի անցկացման համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց Կլուժ նահանգի հունա-հռոմեական համայնքի ու տեղի հայերի միջև առկա պատմական խոր կապերը՝ նշելով այն խորհրդանշական հանգամանքը, որ հունա-հռոմեական եկեղեցու համար մարտահրավերներով լի շրջանում հենց Գեռլայում (նախկ․՝ Հայաքաղաք/Արմենապոլիս, կառուցվել է 18-րդ դարում Մոլդովայից Տրանսիլվանիա տեղափոխված հայերի կողմից) է գտնվել տեղի հունա-հռոմեական եկեղեցու առաջնորդարանը, որի առաջնորն էր կարդինալ Յուլիու Հոսսուն, ով 2019թ․ սրբադասվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից։
 
Հանդիսավոր սուրբ պատարագի ընթացքում ընթերցվեց նաև «Հայր մեր»-ը՝ հայերեն լեզվով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: