• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի աշխատանքային այցը Կլուժ-Նապոկա քաղաք

05 մարտի, 2023

Մարտի 4-ից 5-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Կլուժ-Նապոկա քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ Կլուժ նահանգի ՏԻՄ ղեկավարների, համալսարանական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի համայնքային ու եկեղեցական կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 4-ին, Ռումինիայի առաջատար համալսարաններից մեկում՝ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում, դեսպան Մինասյանը մասնակցեց BIOTERRA Օրգանական գյուղատնտեսության 18-րդ համաժողովին, որին մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Ռումինիայի փոխվարչապետ Հունոր Կելեմենը, Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նագին, Կլուժի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանի ռեկտոր Կորնել Կատոյը և բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու հյուրեր մոտ մեկ տասնյակ երկրներից։

Իր բացման խոսքում դեսպան Մինասյանը ընդգծեց երկու երկրների միջև ոչ միայն դիվանագիտական, այլև մշակույթի, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության և համապատասխան կառույցների ջանքերը՝ ավելացնելու օրգանական գյուղատնտեսական արտադրությունը և բարելավելու ԵՄ օրգանական կանոնակարգերի ու Սննդի գրքի (Codex Alimentarius) օրգանական ուղեցույցերի պահանջները։

Միջոցառմանը Հայաստանից մասնակցում էին «Կանաչ արահետ»  գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչները (ղեկ․՝ Նունե Սարուխանյան), ում հետ միասին դեսպան Մինասյանը հանդիպումներ ունեցավ ռումինացի գործընկերների հետ, այցելեց գյուղատնտեսական արտադրավայրեր՝ տեղում ծանոթանալու արտադրական գործունեությանը։ Կողմերը քննարկեցին հայ գյուղատնտեսների հետ կապերի հաստատման  ու փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Այցի շրջանակներում դեսպան Մինասյանը հանդիպում ունեցավ նաև Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանի ռեկտոր Կորնել Կատոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցության հեռանկարները՝ նոր տեխնոլոգիաների փորձարկման ու փորձի փոխանակման միջոցով նպաստելու ոլորտի զարգացմանը։ Դեսպան Մինասյանըը գրառում կատարեց Համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: