• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի հանդիպումը Ալբա Յուլիայի ռոմանա-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեի հետ

08 օգոստոսի, 2022
Դեսպան Մինասյանի հանդիպումը Ալբա Յուլիայի ռոմանա-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 8-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ալբա Յուլիայի ռոմանա-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեին։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ուղղված պատմական եզակի առանձնահատկություններ ունեցող հայ համայնքի էթնիկ, մշակութային և կրոնական ինքնության պահպանմանը։
 
Կողմերը համակարծիք էին, որ որոշ կազմակերպչական բնույթի հարցերի հետ մեկտեղ առաջնային խնդիրներից մեկը հանդիսանում է հայալեզու և Հայ Կաթողիկե Եկեղեցու ծեսերի կատարումը, ինչը մեծապես կնպաստի հայապահպանության կարևոր խնդրի իրագործմանը։
 
Հատուկ ընդգծվեց Հայ Կաթողիկե Եկեղեցու հետ համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ Տրանսիլվանիայում հայ կաթոլիկ համայնքի պատմական ժառանգության ուսումնասւրման ու պահպանման կարևոր գործում։
 
Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց Գերաշնորհ արքեպիսկոպոս Կովաչ Գերգեին ջերմ ընդունելության ու կառուցողական քննարկման համար։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն քայլեր ձեռնարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քննարկված հարցերի առաջմղման, համատեղ միջոցառումների իրականացման, ինչպես նաև եզակի դավանական ու ծիսական առանձնահատկությունների պահպանման ուղղությամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: