Լուրեր

Հանդիպում Ռումինիայում ԻԻՀ դեսպանի հետ

07.02.2018

Փետրվարի 07-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն քաղաքավարության այց կատարեց Ռումինիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Մոայյերին։
Գոհունակությամբ նշելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը` հանդիպման մասնակիցները կարևորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունները: Զրույցի ընթացքում դեսպան Մինասյանն անդրադարձավ Հայաստանի հնարավորություններին որպես տարանցիկ երկիր և նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որ ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ ու կարող է դարպաս հանդիսանալ ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ մուտք գործելու համար:
Դեսպան Մինասյանն Իրանի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը` այդ համատեքստում բարձր գնահատելով միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի շուրջ։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր