Լուրեր

07.02.2018 • Հանդիպում Ռումինիայում ԻԻՀ դեսպանի հետ

Փետրվարի 07-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն քաղաքավարության այց կատարեց Ռումինիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Մոայյերին։ Գոհունակությամբ նշելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը` հանդիպման մասնակիցները կարևորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունները: Զրույցի ընթացքում դեսպան Մինասյանն անդրադարձավ Հայաստանի հնարավորություններին որպես տարանցիկ երկիր և նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որ ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ ու կարող է դարպաս հանդիսանալ...

06.02.2018 • Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Միհայ-Վիորել Ֆիֆորի հետ

Փետրվարի 6-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Միհայ-Վիորել Ֆիֆորի հետ:

06.02.2018 • Հանդիպում Բուխարեստի համալսարանում

Փետրվարի 6-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Տնտեսական գիտությունների Բուխարեստի համալսարան, որտեղ հանդիպեց ՏԳԲՀ ռեկտոր դոկտոր Նիկոլաե Իստուդորին և միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու պրոռեկտոր Մարիուս Պրոֆիրոյուին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին միջբուհական համագործակցության կարևորությունը, ինչպես նաև քննարկվեցին Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանի ու Հայաստանի բուհերի միջև ակադեմիական համագործակցության հնարավորությունները:  

05.02.2018 • Հանդիպում Ռումինիայի Հարգիտայի մարզի Գեորգեն քաղաքի Տրանսիլվանիայի Հունգարահայ միության նախագահ Աթիլա Պուշկաշի և Գեորգենի կաթոլիկ հայերի միության նախագահ Լասլո Կուլչարի հետ

Փետրվարի 5-ին Ռումինիայի Հ️այաստանի️ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Հարգիտայի մարզի/Harghita Գեորգեն քաղաքի/Gheorgheni Տրանսիլվանիայի Հունգարահայ միության նախագահ Աթիլա Պուշկաշի/Puskas Attila և Գեորգենի կաթոլիկ հայերի միության նախագահ Լասլո Կուլչարի/Kulcsar Laszlo հետ: Դեսպան Մինասյանը ծանոթացավ համայնքի խնդիրներին և նրանց հուզող հարցերին: Զրուցակիցները քննարկեցին նաև դեսպանություն-համայնք համագործակցության հիմնական ուղղությունները և 2018թ. նախատեսված միջոցառումներին համայնքային կառույցների մասնակցության հնարավորությունները:...

02.02.2018 • Հանդիպում Ռումինիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Փետրվարի 2-ին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը քաղաքավարության այց կատարեց Ռումինիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Հանս Կլեմմին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային հարցեր, ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ռումինիա և Հայաստան-Ռումինիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղիհակամարտության խաղաղ կարգավորման հարցը, մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Կողմերը կարևորեցին ԱՄՆ հայ համայնքի դերը երկկողմ...

09.01.2018 • Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղարին

Հունվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Դան Նեկուլեսկուին:

27.09.2017 • Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն Ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչությունը լույս է ընծայել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը անգլերեն թարգմանությամբ, որի պաշտոնական թողարկումը հայտարարված է առաջիկա հոկտեմբերի 24-ին (Varujan Vosganian.The Book of Whispers, Yale University Press, 2017, 360էջ):

26.09.2017 • Հայկական միջոցառումներ Ռումինիայի տարբեր քաղաքներում

Հայկական միջոցառումներ Ռումինիայի տարբեր քաղաքներում Ռումինական հեղինակավոր adevarul.ro կայքը գրում է, որ Կոնստանցայում/Constanta Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման ընթացքում կոնստանցաբնակ արվեստաբան Անահիտ Դավիդյանը/Anahid Tavitian սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքներից 100-ամյա հնության հայկական ոսկեթել տարազը նվիրել է Կոնստանցայի ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուին։

22.09.2017 • Հայկական թեմաներով հոդվածներ Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում

Հայկական թեմաներով հոդվածներ Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում Ռումինիայի գիտական շրջանակները շարունակում են անդրադառնալ հայկական թեմաներին։ Ռումինիական Ակադեմիայի «Ազգագրության եւ բանահյուսության ամսագրի»/Journal of Ethnography and Folklore համարներից մեկում (հ.1-2/2016) ակադեմիկոս, ազգագրագետ Սաբինա Իսպասը/Sabina Ispas, որը նաեւ ամսագրի գլխավոր խմբագիրն է, ֆրանսերեն ընդարձակ հոդված է հրապարակել հայկական թեմայով՝ «Հայկական եւ ռումինական ժողովրդական մշակույթներում բույսերի կերպարանքը. Ծառը» (Hypostases du végétal dans les cultures populaires des...

05.09.2017 • Ռումինահայ ֆիլմի եւ թատրոնի փառատոն Բակաու քաղաքում

Ռումինահայ ֆիլմի եւ թատրոնի փառատոն Բակաու քաղաքում Սեպտեմբերի 1-3-ին Ռումինիայի Բակաու քաղաքի կենտրոնում՝ Եռագույնի հրապարակում, Ռումինիայի Հայոց Միության Բակաուի մասնաճյուղը (նախագահ Հակոբ Վասիլե) Բակաուի քաղաքապետարանի հովանու ներքո կազմակերպել էր Հայկական ֆիլմի եւ թատրոնի 5-րդ փառատոնը, որը կրում էր «Հայաստան» անունը եւ որին մասնակցեցին հազարավոր ռումինացիներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր